Հրաժարական է տվել Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը
Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։
Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռեւս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին:
Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնին է արդեն 20 տարի: 1965-1970 թվականներին սովորել եւ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր է (1996)։ Շուրջ 200 գիտական աշխատանքների, այդ թվում 8 մենագրությունների, 6 ուսումնական ձեռնարկների, բազմաթիվ գիտամեթոդական հոդվածների հեղինակ է։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը