Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Քաղաքապետ Հայկոն «Փառավորապես» ձախողել է կարգին Հայկոյի նախընտրական խոստումները

«Իրավունքը» գրում է. Նախօրեին ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա էր իրականացնում, որի նպատակն է բարձրաձայնել Երեւանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երեւանի ավագանուց եւ քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները։ Եվ առհասարակ, վերջին ժամանակներս միայն ՀՑԴ-ականները չէ, որ քաղաքապետ Մարությանի նախընտրական խոստումների մասին հիշելու առիթ ունեցան։

ԱԴԲԱՀԱՆՈՒԹՑՈՒՆ

Ավելի կոնկրետ՝ այն վիճակը, որն այ­սօր տիրում է մայրաքաղաք Երեւա­նում, պարզապես պարտադրում է հիշել քաղաքապետի նախընտրական խոստումների մասին։ Մասնավորապես այն խոստումների, որոնք կետերով թվար­կում էր դերի մեջ մտածած այն ժամանակ­ներում ընդամենը դերասան Կարգին Հայկոն։ Միգուցե, նա նաեւ իր ժանրի մե՞ջ էր, հումո՞ր էր անում։ Եթե անգամ այդպես էր, ապա մեկ է, մարդիկ հավատացին, ձայն տվեցին, ու Կարգին Հայկոյից քաղաքա­պետ Հայկոյի վերափոխված Մարությանին էլ մարդիկ պարզապես սկսել են հի­շեցնել իր իսկ ասածները։

Թերեւս, արժե կենտրոնանալ այդ խոս­տումներից ներկայումս առավել ցցուն տեսք ունեցող երեք դրվագների վրա։ Այդ հոլովակի առա­ջին քայլով նա նախատեսնում էր դառնալ քաղաքապետ, եւ դրան անմիջապես հետեւում էր «Մաքրելու ենք քաղաքը» քայ­լը։ Այսինքն՝ քաղաքապետ դառնալուն պես Հայկոն պարտավորվել է մաքրել առանց այդ էլ նախկին քաղաքապետի օրոք բավականի մաքուր, սակայն որոշա­կի թերություններ ունեցող քաղաքը։ Այ­սինքն՝ նոր քաղաքապետի գործն աղբա­հանության հարցով ընդամենը եղածի վրա գոնե մեկ քար ավելացնելն էր։ Ի՞նչ ունենք արդյունքում, միակ բանը, որ արել են, մաքրության համար քաղաքի բնակ­չության գրպանից տրվող գումարը մի եր­կու միլիարդ դրամով ավելացնելն է եւ ինչ–որ խիստ կասկածելի գործարքի արդյուն­քում մի քանի աղբատար մեքենաներ բե­րելը։ Դրա փոխարեն ունենք անհամեմատ ավելի վատթար վիճակ, որն արդեն իսկ վերածվել է խնդրի ոչ միայն սանիտարա­հիգիենիկ առումով, այլ նաեւ՝ քաղաքա­կան։ Իհարկե, գործող քաղաքային իշխա­նություններն ու քաղաքապետը դեռ հա­մառորեն խոստանում են՝ «Մաքրելու ենք, ժամանակ է պետք»։ Բայց ի՞նչ ժամանա­կի մասին է խոսքը, երբ կար բավականին նորմալ վիճակ, ու պետք էր ընդամենը մեկ-երկու քայլ առաջ գնալ։ Լավ, ասենք, առաջ գնալու համար ժամանակ է պետք, սակայն Կարգին Հայկոն բոլորովին այլ ժամանակացույց էր ներկայացնում։ Մեջ­բերենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցած տարվա սեպտեմ­բեր 21-ին նրա արած հայտարարությունը.

«Աղբահանության հարցով միանգամից զբաղվելու ենք։ Եվ, վստահաբար, վեց ամսվա մեջ պետք է տեսնենք արդյունք­ներ...»։ Սա էր նրա մատնանշած ժամանա­կը՝ վեց ամիս, սակայն անցել է տասը։ Ուստիեւ ֆիքսենք, քաղաքապետ Հայկոն փայլուն կերպով ձախողել է Կարգին Հայ­կոյի թիվ 1 առաջնահերթության աշխա­տանքային խոստումը։ Ավելի կոնկրետ, այս խոստումը տալով, նա պարզապես խաբել է ընտրողին, եւ դա արդեն փաստ է։

ՎԵՐԵԼԱԿՆԵՐ

Կարգին Հայկոյի խոստացած «Քայլ 4»–ը, կամ պրակտիկ աշխատանքնե­րի 3-րդ ծրագրային կետն էր «Բարե­կարգելու ենք վերելակները»։ Ավելի կոնկ­րետ՝ նրա տարբեր ելույթներում բնութագրմամբ. «մահաբեր վերելակները»։

Մինչդեռ այն, որ մայրաքաղաքում վե­րելակային վթարների հաճախականու­թյունը էապես ավելացել է, բոլորիս աչքի առաջ է։ Ինչո՞ւ։ Չնայած այս խոստմանը, Կարգին Հայկոն նաեւ հայտարարում էր, որ քաղաքապետարանը վերելակների հետ գործ չպետք է ունենա, բայց նաեւ հա­տուկ ընդգծելով. «Վերելակները ձեր գույքն է, բայց հասկանալով, որ ժողովուր­դը չի կարող հավաքել այդ գումարը եւ փո­խել վերելակները, քաղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպ­քում՝ փոխի»։ Ու չնայած դրան, ընտրվելու հազիվ երկու-երեք ամիս անց, հաստատե­լով մայրաքաղաքի այս տարվա բյուջեն, վերելակների սպասարկման գումարը մոտ 3 անգամ նվազեցրին սարքելով մոտ 30 միլիոն դրամ։ Այն, որ նման նվազեցու­մը պետք է բերեր վթարների կտրուկ աճի, միանգամայն սպասելի էր, եւ դրա հաս­տատումը տեսնում ենք ներկայումս։ Ճիշտ է, հիմա էլ հայտարարում են «Թե չէ, այդ թիվը փոխել ենք, դարձրել 120 միլիոն»։ Թե այդ ինչպես են դարձրել, երբ քաղաքապե­տարանի պաշտոնական կայքում տե­ղադրված մայրաքաղաքի բյուջեի պաշ­տոնական փաստաթղթում վերելակների սպասարկման գումարը 30 միլիոն 779 հազար դրամ է, դա դեռ հարցի մի կողմն է։ Դրանից շատ ավելի կարեւոր է այն, որ անգամ 120 միլիոնը բավարար չէ՝ վերե­լակների հարցում Կարգին Հայկոյի «քա­ղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպքում փոխի» խոստումը կատարելու համար։ Հիմա կասեն՝ բա փո­ղը քիչ է, հազիվ այդքան ենք հատկացնում։ Բայց եթե փողը քիչ է, ապա ինչո՞ւ քաղաքապետ Հայկոն ձմռանը 100 միլիոնանոց տոնածառ գնելու փոխարեն, այդ փողը չտվեց վերելակներին։ Կամ քաղա­քի մաքրման համար մի երկու միլիարդ ավել փող որտեղի՞ց։ Նախկին «հանցա­վոր ռեժիմի» ծախսած չափով հատկաց­նեիք, քաղաքն առաջվա նման մաքրեիք, ու այդ 2 միլիարդն էլ ուղղեիք վերելակնե­րին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։