«Իմ քայլի» ներսում կան տարբեր դիրքորոշումներ Ստամբուլյան կոնվենցիայի հոդվածների մեկնաբանման հետ կապված. Բադասյան
Հանդիպումը նախաձեռնել էինք թե՛ մենք, թե «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ հանդիպման անհրաժեշտություն կար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1–ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրված քննարկման մասին։
«Հիմնական թեման եղել է Ստամբուլյան կոնվենցիան։ Մենք որեւէ դիրքորոշման այսօր չէինք պատրաստվում գալ, կարծիքների փոխանակում է եղել, եղել են հարցեր կոնվենցիայի առանձին դրույթների վերաբերյալ»,–նշեց նա։
Նախարարը շեշտեց, որ կոնվենցիայից բխող արարքների քրեականացման դրույթներով, որով, օրինակ, ազգային օրենսդրությամբ արդեն այլ բան է սահմանված, կարող են վերապահում արվել։
Իսկ «Իմ քայլի» ներսում տարաձայնությունների մասին հարցին Բադասյանը արձագանքեց. «Ես չեմ ասի, որ տարաձայնություն է, կան տարբեր դիրքորոշումներ հոդվածների մեկնաբանման հետ կապված, մենք նոր ենք սկսել խոսել այս թեմայով, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը