ՀՀ քաղաքացին է այդ դիրքորոշումը ձեւավորում․ Ալեն Սիմոնյանը՝ Ստամբույլան կոնվեցիայի մասին
«Ոչ Ստամբուլյան կոնվեցիային» շարժմանը «Իմ քայլը» խմբակցությունից միացել է միայն 1 պատգամավոր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ունեցած քննարկումից դուրս գալով։
«Քննարկում ենք ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլեւ՝ կուսակցական հարցեր։ Հիմա քննարկումը շարունակվում է, եւ կոռեկտ չի, որ ես ինչ-որ բան ասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը եւ հավելեց, որ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով քննարկումը կիսատ է թողնում։
Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի ինքը, Սիմոնյանն ասաց․ «Իմ դիրքորոշումն հետեւյալն է․ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է այդ դիրքորոշումը ձեւավորում»։
Լրագրողի դիտարկմանը, որ խմբակցությունում այս մասով տարաձայնություններ կան, նույնիսկ պատգամավորներ կան, որ միանում են՝ «ո՛չ Ստամբույլան կոնվեցիային» շարժմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․
«Նախ պատգամավորներ կան, սխալ է ասելը, կա 1 պատգամավոր, որը միացել է։ Միանշանակ, կան տարբեր կարծիքներ ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, այլ բոլոր հարցերի շուրջ»։
Հարցին՝ արդյոք աշնանն օրակարգում լինելու է այդ հարցը, Սիմոնյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել՝ կլինի օրակարգում, թե՝ ոչ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը