«Իմ քայլը» խմբակցությունը եւ արդարադատության նախարարը քննարկում են Ստամբուլյան կոնվենցիան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր՝ օգոստոսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում քննարկում են Ստամբուլյան կոնվենցիան։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, որը հանդիպման կեսից հեռացավ, իսկ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանդիպման կեսից դուրս գալը պատճառաբանեց առողջական խնդիրներով։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորները տարբեր դիրքորոշում ունեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ։ Մի խումբ քաղաքացիներ նախաձեռնություն են սկսել «Ոչ, Ստամբուլյան կոնվենցիային» կարգախոսով եւ ստորագրահավաք են իրականացնում, որին միացել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հավելենք, որ օրերս արդարադատության նախարարն ու փոխնախարարները ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էին կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ այն բխում է ՀՀ միջազգային հանձնառություններից։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը