Պետական հիմնարկներից մեկի ղեկավարի կինը արգելել է բուֆետում նապոլեոն վաճառել, որ ամուսինը չչաղանա
Հայաստանի պետական հիմնարկներից մեկի ղեկավարը բավական անհարմար պատմության մեջ է հայտնվել։ Աշխատակիցներն արդեն հումորի են վերածել ղեկավարի մեղմ բնավորությունն ու նրա կնոջ իշխելու ցանկությունը։ Հիմնարկում բոլորն են ժպիտով պատմում, որ ցանկացած միջոցառում կազմակերպում է հիմնարկի «առաջին տիկինը»։ Նա է որոշում, թե ինչ ֆուրշեթ պետք է լինի, ովքեր պետք է մասնակցեն և ինչ պետք է խոսի ամուսինը, գրում է armdaily.am-ը։
Նա նաև որոշում է ամուսնու տեղակալների այդ օրվա անելիքն ու հանդերձանքը։ Հարցը հասել է նրան, որ «առաջին տիկինը» որոշել է ամուսնուն առողջ ապրելակերպի բերել, նա լեզու է գտել նաև հիմնարկի բուֆետապանի հետ՝ հորդորելով անյուղ ու ցածր կալորիաներով ուտելիքներ պատրաստել։ Սա արդեն շարժել է հիմնարկի դժգոհությունը, այն աստիճան, որ մարդիկ սկսել են բողոքել, գործն ավարտվել է հաշտությամբ, կինը համաձայնել է յուղոտ ուտելիքների առկյությանը՝ պայմանով, որ վաճառքից կհանեն քաղցրեղենն ու հատկապես ամուսնու այդքան սիրած նապոլեոն թխվածքը։ Փոխարենը նա որոշել է, որ հետայսու ամուսինը հեծանիվով պետք է աշխատանքի գնա, ինչին ամուսինը մեծ վերապահումներով է մոտենում։
Ասում են, որ շուտով ամուսնու ծննդյան առթիվ նրա տեղակալներն ու մտերիմները որոշել են հեծանիվ նվիրել, որպեսզի շահեն առաջին տիկնոջ բարեհաճությունը։ Զավեշտն այն է, որ հիմնարկում բավական հարգում ու պրոֆեսիոնալ են համարում իրենց ղեկավարին, իսկ կնոջը մեծ հումորով են վերաբերում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը