Արտառոց դեպք Գեղարքունիքում. տղամարդուն դանակահարել է կրտսեր եղբայրը
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գավառում ապրող 40-ամյա մի տղամարդ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։ Վնասվածքները եղել են մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կրծքավանդակին ու որովայնին։
Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Ըստ Գավառում շրջանառվող որոշ տեղեկությունների` 40-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրտսեր եղբայրը։
Մեր տեղեկություններով` Գավառի ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն և այժմ պարզում են նրանց միջև տեղի ունեցածի պատճառներն ու մանրամասները։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը