Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:
Սպանդանոցների քանակը բավարա՞ր է արդյոք թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:
Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նախ տեղեկացանք, որ այո, «հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի եւ հանրային սննդի օբյեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար»:
Ի դեպ, այսօրվանից տեսչական մարմինը սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը