«Կենացները քաղցրանում են». դատաիրավական բարեփոխումներին հայ փորձագետների մասնակցությունը նվազագույն է լինելու
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում են անհասկանալի գործընթացներ տեղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։
Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել։ Ըստ մեր աղբյուրների, այդ գործընթացը, որն իրականում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի հայտնի կարծիքից հետո), այլ դատավորների բարեվարքության ուսումնասիրություն, ինչպես նաեւ գործընթացի նախապատրաստական աշխատանքներն իրականացվելու են հիմնականում միջազգային տարբեր փորձագետների կողմից:
Տեղեկություն կա, որ հայ փորձագետների մասնակցությունը այս թեմայի մեջ նվազագույն է լինելու, եղածներն էլ՝ խիստ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ կլինեն։ Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն նշել էր, որ այս գործընթացում ուրույն մասնակցություն են ունենալու Լեւոն ՏերՊետրոսյանի թիմի ներկայացուցիչները, սակայն կարծես «կենացները քաղցրանում» են։
Տեղեկությունների համաձայն, այս թեմայում խիստ ակտիվ են, այսպես կոչված, «սորոսական» թիմի փորձագետները. նրանք արդեն մի քանի հանդիպում են ունեցել ԲԴԽ կազմի հետ, ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ու բուն գործընթացի հիմնական թիրախներն ու ռազմավարությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը