Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
«Հայաստանի Հանարապետություն» օրաթերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 9-ին կայծակի ուժգին հարվածից վնասվել են Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի հյուսիսային նիստերը: Գմբեթի վրա մաքրման աշխատանքներ կատարալիս մասնագետներն ասացին, որ ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել են ու լայն ճեղքեր առաջացրել: Փորձում ենք լուծել այս կարեւոր հարցը: Սա թերեւս եկեղեցու խնդիրներից ամենաառաջնայինն է: Գանձասարը օծման օրվանից առ այսօր հինգ անգամ հիմնանորոգվել է: Վերջինը` 1992 թվականին, եւ մինչ օրս աշխատանքներն ընթանում են»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պատմել է Գանձասարի վանահայր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը: Տեր հայրը նաեւ տեղեկացրել է, որ եկեղեցու 777-ամյակին ընդառաջ Գանձասարում վերանորոգվել են շենքերի տանիքներն ու ծածկերը, կանաչապատվել է տարածքի ահռելի հատված, վերանորոգվել են միաբանական խցերն ու քառուղիները: Ասել է նաեւ, որ մեծ ծրագրեր ունեն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակի առիթով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի