«Ծնոտներին խփելու» իշխանությունների դասն Իջեւանում լավ էին յուրացրել. հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկաններին
«Իրատես» թերթը գրում է.
«Օրեր առաջ Իջեւանում ոստիկանների եւ անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել:
«Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: Ոստիկաններն էլ, լավագույն ավանդույթներին հավատարիմ, գիշերով քնած տեղից հանել էին ցույցի մասնակից երիտասարդներին ու, ծնողների, երեխաների, կնոջ աչքի առջեւ բռնի ուժ գործադրելով, տարել անհայտ ուղղությամբ: Տուժել էին թե՛ ծառերի հատումն օրինականացնել պահանջողները, թե՛ հասարակական կարգը հսկողները:
Պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, մերձիշխանական քաղաքագետները, փորձագետներն ու վարձու ֆեյքերը լծված էին ցուցարարներին դատապարտելու ու պախարակելու սուրբ գործին, այնինչ հիմնական մեղավորը հենց իշխանական բուրգի ամենավերին էշելոններում կանգնածներն են, որ կառավարման ղեկը ստանձնելուց հետո երբեւէ, անգամ հարեւանցի հորդորով համերաշխության ու հանդուրժողականության կոչով հանդես չեն եկել:
Դեռ մի բան էլ, վարչապետի մակարդակով, սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջեւանցիները, հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկանների պահանջներին (այն ոստիկանների, որոնց նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք անպատիժ մնացին), թե՞ սիրո եւ համերաշխության մթնոլորտի վսեմ գաղափարը սրտներում եւ հանուն պետության շահի՝ ծառահատմանն այլընտրանք գտնեին ու արտագաղթեին երկրից: Չէ՞ որ անտառն իրենցն է, կուզեն կհատեն, կուզեն չեն հատի. բանաձեւումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել՝ «իրենց դուռն է, ուզում են, խփում են» արտահայտությամբ: Ցանկացած բռնություն դատապարտելի է, առավել քան անընդունելի ու մերժելի է բռնությունն արդարացնելը՝ հանուն հասարակության սիրտը չկոտրելու, իսկ իջեւանյան դեպքերը հենց այդ ամենի համալիր պոռթկումն էին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին