Կա հստակ որոշում. Հովհաննես Իգիթյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության կազմից. Ով է փոխարինելու նրան
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:
Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարեւոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որեւէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից:
Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել եւ չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին:
Դեռեւս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան. շրջանառվում են մի քանի անուններ: Այս մասին, ըստ տեղեկությունների, իմացել է Իգիթյանը, եւ հենց այդ պատճառով է, որ մամուլում պարբերաբար տարբեր հարցազրույցներով փորձում է շտկել իրավիճակը, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է