Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին. Վարչապետը փաստեր է պահանջել նրանից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից:
Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Վերջինիս ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր երաշխավորել, որ նշանակվի եւ նույնիսկ պաշտոնական արձանագրություններում կա, թե ինչպես է առաջադրել եւ կողմ քվեարկել Խուրշուդյանին: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց: Նշենք, որ այս օրերին փորձում ենք կապ հաստատել Խուրշուդյանի հետ, սակայն չի ստացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի