Արտակարգ դեպք «Շերեմետեւոյում». Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը.Ուղեւորներին տարհանել են. կան տուժածներ
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով: Այս մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստին» եւ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեւորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդնաոց:
Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարչենկոն հայտարարել է, որ 5 ուղեւորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են: Նրա խոսքովմ, ծուխը հայտնվել է օդանավի ուղեւորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել:
Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին եւ որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել:
Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երեւան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել:
Ավիափոխադրոից ներկայացուցչի տվյալներով, թռիչքն ընդհատվել է, որովհետեւ օդեանավի սրահում օտար հոտ է տարածվել:
Խոսքը թիվ 4477 չվերթի մասին է, որը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Այն պետք է օդ բարձրանար Մոսկվայի ժամանակով 00.45-ին: Փաստացի Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով:
«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է պարզի միջադեպի պատճառները:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է