Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Իջեւանում երեկվա ակցիան մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. Վանեցյան

Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ նաեւ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան հետախուզական միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, միայն ԱԱԾ-ի կողմից ավելի քան 10 քրեական գործ է հարուցված ապօրինի անտառահատման հետ կապված, որոնցում ներգրավված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք՝ թե անտառտնտեսության պաշտոնատար անձինք, թե իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք, բոլոր գործերով Քննչական կոմիտեում տարվում է քննություն»,–նշեց նա։


Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված միայն մեկ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձանց, որոնց թվում նաեւ պաշտոնատար անձինք կան. «Անատառագողության հետ կապված միայն ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որից միայն մեկ գործով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել, մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնատար անձանց»։

Անդրադառնալով երեկ իջեւանցիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ԱԱԾ տնօրենը կոչ արեց քաղաքացիներին, որ այլեւս այդպիսի արարքներ թույլ չտան եւ բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով. «Ես համոզված եմ, որ թե մարզպետարանը եւ համայնքի ղեկավարները հաստատ կգտնեն լուծումներ»։

Վանեցյանը շեշտեց, որ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. «Սադրանք էր, որը մեր մարզ այցելելուց եւ այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ մեղավորները չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու»։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված 36 հոգուց 19-ը բերման են ենթարկվել, այսօրվա ընթացքում 2 կամ 3 հոգի եւս բերման են ենթարկվել, կան մի քանի անձինք, որոնք թաքնվում են իրավապահներից. «Համոզված ենք՝ նրանք կգան, ինքնակամ կներկայանան, կամ մեզ համար դժվար չէ՝ ոստիկանության հետ համատեղ կհայտնաբերվեն եւ կկանգնեն օրենքի առաջ»։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին լուծում կտրվեն. «Մեր այցելությունը որեւէ բան չի փոխվել, մեր այցելությամբ մենք ուզեցել ենք Տավուշի մարզի բնակիչների ուշադրությունը գրավենք, որ իրենց բարձրացրած հարցերը մեր ուշադրության կենտրոնում է եւ ստանալու է լուծում, որը բավարարելու եւ մեր քաղաքացիներին եւ պետությանը»։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան էլ շեշտեց, որ մեկ այլ կարեւոր որոշում է կայացվել մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ.

«Համայնքային ղեկավարությունը՝ համայնքի ղեկավարները եւ ավագանիները պետք է ուղղակի ավելի ակտիվ եւ անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, քանի որ նրանք ավելի մոտիկից գիտեն համայնքի խնդիրները եւ համայնքի բնակիչների խնդիրները եւ համայնքում ով ինչով է զբաղված։ Հետայսու եթե պիտի լինեն այսպիսի ակցիաներ, կարեւոր չէ դրանք կլինեն պետականությանը էլի սպառնացող թե չսպառնացող, ուղղակիորեն լինելու է համայնքի ղեկավարների եւ ավագանիների մասնակցություն»։

Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։