Ոստիկանական զորքերը կմնան Իջեւանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարենք. Վալերի Օսիպյան
Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել եւ խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։
«Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ, ես բացառում եմ։ Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջեւ»,- ասաց ոստիկանապետը։
Հարցին՝ որքան ժամանակ են Իջեւանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան որ անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է»։
Ոստիկանապետն անդրադառնալով բախումների հետեւանքով վնասվածք ստացած ոստիկաններին՝ ասաց, որ վնասվածքները տարբեր աստիճանների են. «Եթե չեմ սխալվում, 12 ոստիկան են։ Մինչեւ այս պահը հիվանդանոցում են մնում, եւ բուժում են ստանում 6-ը»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է