Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են:
Tert.am-ի տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումը, որը մատնանշում է ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին:
Փետրվարին դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործով դատական նիստին արձանագրությունը կազմվել է ձեռագիր՝ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով: Փաստաբան Գարիկ Մալխասյանն արձանագրության ձեռագիր կազմվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ արձանագրությունը կեղծել են:
Դատախազությունը փետրվարին քրեական գործի հարուցումը մերժել է, սակայն վերջերս, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո նույն մերժված հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու որոշումը վերացրել է և հարուցել քրեական գործ: Դատավորի աշխատասենյակում խուզարկությունն արվել է հենց այդ՝ սկզբից մերժված, հետո հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ այդ գործի վերաբերյալ այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս:
Tert.am–ը փորձեց կապ հաստատել փաստաբան Գարիկ Մալխասյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, իսկ «Ֆեյսբուք»–ով ուղարկված հարցերը տեսնելուց հետո փաստաբանը չպատասխանեց:
Նյութը հրապարակելուց կարճ ժամանակ անց փաստաբանը պատասխանեց նամակագրությանը, նշելով, որ այս պահին բացի այն, որ իր վստահորդը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, այլ տեղեկություն չի կարող հայտնել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է