Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները Նոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր Հոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգ ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը Չինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը Քննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունը

Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակ
Հայաստան

Նախկինում ապօրինի ծառահատումների թվերը ֆիկտիվ են եղել, հիմա վիճակագրությամբ դրանք աճել են, իսկ իրականում՝ նվազել. Էրիկ Գրիգորյան

Ըստ տարբեր փորձագիտական տվյալների` ապօրինի ծառահատումները տարեկան 500 հազար խորհանարդդ մետրից մինչև 1 մլն խորանարդ մետրի են հասնում. շուրջ 40 մլն դոլար շրջանառությամբ գործողության մասին է խոսքը. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ապօրինի ծառահատումներին:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ապօրինի ծառահատողների անուններ չի կարող տալ: «Սյունիքում տասնյակ անտառապահներ կան, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր, բայց անձը, որ պետք է լինի այդ ամբողջ համակարգի հետևում, դա իրավապահ մարմինների կողմից ներկայացվող տեղեկություն պետք է լինի: Ես առանց որևէ հիմնավորվածության որևէ անուն չեմ նշի, որովհետև չեմ կարծում, թե ես ունեմ այդ իրավունքը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ապօրինի հատված վառելանյութը արտահանվում է Վրաստան, նա պատասխանեց. «Նախկինում փայտանյութի արտահանման գործող կարգ կար, թե ինչպես է արտահանվում: Բայց հիմա դա արվում է հիմնականում ներքին շուկայում և՛ վառելափայտ, և՛ շինափայտ օգտագործելու համար, նաև տարածված է այդ փայտանյութից ածուխ սարքելը»:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի համար օրինական հատումների ծավալը, մասնագետների ներկայացմամբ, ընդամենը 17 հազար խորանարդ մետր է եղել: Նրա խոսքով՝ մնացածն ապօրինի հատումներ են, գործում է մեծ շրջանառության ստվերային հսկայական կառույց, որի դեմ այս բոլոր՝ և՛ կադրային, և՛ ոստիկանության տեսչական մարմինների աշխատանքի, նաև օրենսդրական փոփոխությունները միտված են, որպեսզի այս ապօրինի ծառահատման համակարգն ուղղակի վերանա։

Էրիկ Գրիգորյանը նաև նշեց, որ Սյունիքի անտառտնեսություններում հիմնականում անտառհատումներ չկան, մեծամասամբ նվազել են. «Իսկ Տավուշում ու Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկը Իջևանի անտառտնտեսությունն է, որտեղ մենք տասն օր առաջ կադրային փոփոխություն ենք արել, ղեկավարը փոխվել է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե երեկ Իջևանի ճանապարհը փակած ցուցարարներն արդյոք այս փոփոխությունների հետ կապված էին բողոքի ակցիա անում, նախարարն ասաց, որ այդ ամբողջ գործընթացը կապված է մի քանի գործոններով:

«Առաջինը՝ երբ նախկինում անտառհատման տոմսը տրվում էր, դրանով հնարավոր էր ամիսներով շրջանառել և մեկ թղթով ապօրինի մեխանիզմով փայտ հանել: Հիմա դրվել են հսկվող կետեր: Հաջորդիվ օրենսդրական փաթեթը, որ մշակել ենք և շուտով կստանա օրենքի տեսք, խստացումներ են արվել անտառային ոլորտում: Նախկինում վարչական իրավախախտում, եթե արվում էր, հաջորդ անգամ էլ, եթե արվեր նույն արարքը նորից վարչական իրավախախտում էր, հիմա երկրորդ անգամ վարչական իրավախախտման դեպքում արդեն քրեական է դառնում: Առաջին անգամ քրեական օրենսգրքի մեջ ֆիքսվել է փայտի տեղափոխումը, նախկինում միայն հատումն էր: Օրենսդրորեն փակվել են հնարավոր բոլոր սողանցքերը, փոխվել են ղեկավարները, մյուս կողմից ոստիկանությունը, տեսչական մարմինները, կետերը հսկողություն դնելով, կառավարում են հոսքերը և ապօրինի հատման գործընթացի դեմ հսկողություն է իրականացվում: Խոսքը վերաբերում է Իջևանի, Լալվարի և նաև ճամբարակի անտառտնտեսություններին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումների վիճակագրությանը, ապա նախարարը նշեց, որ երկար տարիների ընթացքում ֆիկտիվ վիճակագրությունը ներկայացվել:

«Այսինքն՝ նշվել է, որ ապօրինի հատվել է 100 կամ 1000 ծառ, մինչդեռ դրանք շատ սահմանափակ թվեր են: 2018-2019 թվականներին ֆիքսվել է 10 000, 12 000 ծառ, այսինքն՝ թվերն աճել են: Վիճակագրական տեսակետից ամեն ինչ ավելի վատ է, իսկ իրականության տեսակետից ապօրինի անտառհատումների ծավալը նվազում է էականորեն, բայց բացահայտումները պետք է ամբողջական լինեն»,- ընդգծեց նա: