Իջեւանում ակցիայի մասնակիցներին 200 աշխատատեղի առաջարկ է արվել, բայց մերժել են. Սուրեն Պապիկյան
Իջեւանում երեկ բողոքի ակցիայի մասնակիցներին 200 աշխատատեղի առաջարկ է արվել, բայց մերժել են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս ժամանակահատվածում, երբ ինտենսիվ կերպով տեղի է ունենում ճանապարհաշինարարություն, շինարարները բողոքում են աշխատուժի պակասից: Տավուշի մարզպետը պայմանավորվել է, կարող եմ կոնկրետ ասել «Արարատ ճանշինի» հետ պայմանավորվածություն է եղել ընդունել մարդկանց աշխատանքի: Ընդհանուր, տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ մարզպետը 200 աշխատատեղի մասին էր խոսում»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Այսինքն այդ մարդիկ, որ ասում էին՝ մենք մեր հացի փողն ենք աշխատում, 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի՞»:
Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց. «Այո, նրանք չեն արձագանքել մարզպետի այս առաջարկին, ասել են՝ մենք ունենք մի պահանջ եւ դա պետք է կատարվի»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է