Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Կամ Փաշինյանը ստում էր, կամ էլ գումարները գնում են իր ընտանեկան բյուջե. բաց նամակ

Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Անանյան,այսօր մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքական և տնտեսական դաշտում շրջանառության մեջ է դրվել մի ներքին պայմանավորվածություն, համաձայն որի՝ այն գործարարները, որոնք գումար կհատկացնեն ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած <<Իմ քայլը>> և <<Ժպիտների քաղաք>> բարեգործական հիմնադրամներին, կրկնակի կազատվեն պետական հարկերից և տուրքերից: Սխեման, ըստ մեզ հասած տեղեկության, լինելու է հետևյալը՝ <<Մեկ դրամ հիմնադրամներին, երկու դրամ գործարարին>>:

Խնդրում եմ շտապ կարգով վերոնշյալ տեղեկությունը ստուգել, փաստերով հերքել կամ հաստատել, քանի որ այստեղ խոսքը գնում է աննախադեպ ապօրինության, օրենքի հանդեպ ցինիկ վերաբերմունքի մասին, այն էլ՝ երկրի առաջին տիկնոջ մակարդակով: Իրողություն, որն անցնում է մարդկային երևակայության և բարոյականության բոլոր սահմանները՝ ի ցույց դնելով պաշտոնին պատահաբար տիրացած անձի եսապաշտությունն ու ագահությունը, պետության հաշվին արագ հարստանալու անթաքույց ձգտումը:

Այլապես, ինչպե՞ս կհրամայեք հասկանալ երևույթը, որ պետության հաշվին, պետական եկամուտները նվազեցնելու հաշվին իրականացվում է կասկածելի բարեգործություն և այդ դրամական ահռելի միջոցները հոսում են անհայտ ուղղությամբ:
Չէ՞ որ պետական եկամուտների հաշվին են թոշակ ստանում մեր ծերերը, աշխատավարձ ստանում մանկավարժներն ու բժիշկները, սնունդ և անհրաժեշտ պարագաներ է մատակարարվում բանակին:
Ուրեմն ի՞նչ է ստացվում. պետք է տուժի ՀՀ տարեց քաղաքացին, ուսուցիչն ու բժիշկը, սահման պահող զինվորը, թե ինչ է՝ Աննա Հակոբյանի հիմնադրամնե՞րն են լցվում: Դուք որտե՞ղ եք տեսել նման արատավոր պրակտիկա, պարո՛ն Անանյան:Երկրի վարչապետը ժամանակին խոստանում էր գալով իշխանության՝ 30 տոկոսով ավելացնել ՀՀ պետբյուջեն, ետ բերել այն գումարները, որ ըստ իրեն գողացվել են պետությունից:

Մեկ տարի երկու ամիս է՝ ժողովուրդը սպասում է այդ խոստման իրագործմանը, բայց ապարդյուն:

Ուրեմն երկու եզրակացություն կարող ենք անել՝ կամ Փաշինյանը ստում էր՝ նախորդներին մեղադրելով գողության մեջ, կամ էլ ինքը իրոք հետ է բերել այդ գումարները, բայց ոչ թե պետական, այլ՝ իր ընտանեկան բյուջե:

Հաշվի առնելով երևույթի բացասական ողջ էությունն ու հնարավոր հետևանքները, ևս մեկ անգամ խնդրում եմ տեղեկությունը ստուգելուց զատ նաև հրապարակել այն գործարարների կամ օլիգարխների /նայած թե Դուք նրանց ինչպես եք անվանում/ ցուցակը, որոնք պատրաստվում են օգտվել այդ <<զեղչային>> նենգ սխեմայից, և առհասարակ ներկայացնել խոշոր հարկատուների թարմացված ցուցակը՝ հատ առ հատ նշելով, թե որ կազմակերպությունը կամ անհատը վերջին շրջանում որքան գումար է վճարել պետությանը:

 

Կանխավ շնորհակալություն: