Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Խմած միլիցեքն եկել են ու բախումն սկսվել է». ձերբակալվածների հարազատները բողոքում են

Իջեւանում նախօրեին ոստիկանների եւ ճանապարհը փակած իջեւանցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների հարազատները հավաքել են Իջանի մարզպետարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

Նրանցից մեկը, որի որդին եւս ոստիկանությունում է, նշեց. «Ինչ են արել, մա՞րդ են սպանել, որ բռնել են: Թող իրենց մարդասպաններին պահանջեն, իրենց մարդասպաններին դատեն: Դրանով ոչ մի բան չեն շահելու, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան: Աշխատատեղ չկա, թող աշխատատեղ ստեղծեն, մի գործարան բացեն, ի՞նչ են ուզում: Ոսկե ձկնիկի պատմությունն է դարձել, լավ ապրել են ուզում, մեր երեխեքն էլ գոյություն են պահում, վարկերի, պարտքերի տակ: Խմած միլիցեքն եկել են ու բախումն սկսվել է»:


Մեկ այլ կին ասաց, որ ոստիկանները եկել էին ճանապարհը բացելու համար, բայց իրենց պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է՝ երեք օր միջազգային ճանապարհը չի բացվել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ. «Մերթընդմերթ բացել ենք, որ չբացեինք էս մեքենաների վիճակը ի՞նչ կլիներ»,- ասաց կինը և նշեց, որ գիշերը եկել են և բոլորին հավաքել ու տարել:

«Մենք Ղալումյանին ասացինք՝ ուզում ենք օրինական փաստաթուղթ ունենան, օրինական հանեն փայտանյութը, բայց հասցրել են Օսիպյանին այնպես, որ մարդիկ ուզում են նագլի ձեւով մտնեն անտառ ու անտառահատում անեն:

Գիշերով մտել են տները, անկախ նրանից տանը երեխա ու ծեր կա, մի մասին ծեծել են, բռնի ուժով, մի մասին էլ տկլոր կանդալել են ու տարել չգիտես ուր: Ես դիմել եմ ոստիկանություն, ասել եմ՝ ուզում եմ իպիլեպսիայով տառապող իմ երեխու տեղն իմանամ, բայց չասացին: Նրանք, որոնք սղոցարաններ ունեն, լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ նրանց չեն տարել, տարել են իրենց հացի փողն աշխատողներին»,-ասաց նա:

15-ամյա մի տղա պատմեց, որ 5 հոգով ուզեցել են իրեն էլ բերման ենթարկել. «Զախվատ են արել, ուսս կոտրում էին, զոռով են ժողովուրդը ազատել: Մենք նենց ենք արել, որ մեր ժողովրդին չտանեն»:

Հավաքվածները պնդում են, որ ոստիկանները քաղաքացիական շորերով մտել են ժողովրդի մեջ ու բախում են հրահրել. «Նրանք բենզինի վրա կրակ են լցրել: Դրսից եկած ոստիկանները քաշքշել են, խփել են, ձեռքերն օլորելով տարել են: Մենք փաստեր ունենք, որ ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա: Մենք այդ փաստերը հավաքում ենք, որ ներկայացնենք դատախազություն, մարզպետարան, թող նայեն: Հիմա էլ զորք են բերել Իջեւան»:

Կանանցից մեկը հայտարարեց, որ անտառը պատկանում է նրան, ով այդտեղ ապրում է. «Մեր պահանջն է, որ ոնց տարել են մեր երեխեքին, այդպես էլ բաց թողնեն: Քարով խփողները ոստիկաններն են եղել քաղաքացիական հագուստով: Ովքեր նկարահանել են ոստիկանների այդ արաքը, հենց այդ տղաներն են ոստիկանությունում իրենց հեռախոսներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջեւանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ինչի ընթացքում բախում է եղել եւ ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կա 13 ձերբակալված: