Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում. Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարում։
«Մենք այժմ կառուցում ենք բարձրավոլտ գծեր ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Իրանի հետ։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որպեսզի մենք, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, համաժամանակյա աշխատենք ցանցում։ Այդ համագործակցությունը շատ կարեւոր է։ Այժմ մենք ցանկանում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա համաժամանակյա աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխել հաճախականությունները, որպեսզի մենք կարողանանք կապված լինել»,- ասել է Ավինյանը ՌԻԱ «Նովոստի»-ին։
Նրա խոսքով՝ ցանցերի միավորման իմաստն այն է, «որպեսզի ունենանք մեկ գլոբալ շուկա եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք»։ «Եթե ինտենսիվ աշխատենք, երկու-երեք տարուց դա արդեն կկայանա»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա ցանցերի միավորումը։
2015 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի կառավարման, էներգահամակարգերի անվտանգության եւ հուսալիության մակարդակի բարձրացում։ Հուշագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատելու ԵՏՄ եւ ԵՄ էներգահամակարգերի հետ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի