Փոփոխություններ մեքենաների տեխզննման գործընթացում
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերացրեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին:
Այս հարցին մշտապես անդրադարձել է նաեւ «ժողովուրդ» օրաթերթը, եւ, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:
Այս օրենքով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):
Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի