Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունի Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Մեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. Ավինյան Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ

Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ
Հայաստան

«Ինչո՞ւ թալանչիները բանտում չեն»․ Փաշինյանը պատասխանում է այս մեղադրանքին

Հանրության կողմից իշխանություններին հաճախ հարց-մեղադրանք է ուղղվում՝ ինչո՞ւ թալանչիները բանտում չեն։ Այս մեղադրանքի հեղինակներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանը համարում է ինքն իրեն։ Այս մասին նա ասաց «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ու պատասխանեց այդ մեղադրանքին։

Վարչապետն ասաց, որ չի կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ իրենք ունեն քաղաքական կամք այդ ամենին հասնելու համար, բայց շատ կարևոր է, որ այդ ճանապարհը նույնպես կառուցվի այնպես, որ ժողովրդավարությունը չտուժի։ Բայց կան նաև ընթացակարգային խնդիրներ։

«Օրինակ՝ կան քրեական գործեր, ես մեր գործընկերներին հրավիրում եմ, ասում եմ՝ լավ, էս քրեական գործը արդեն 7-8-9 ամիս է՝ շարունակվում է, փաստերը կան, ինչո՞ւ առաջ չի գնում։ Եվ կա, օրինակ, էսպիսի պատասխան, որ այդ մեղադրանքը պետք է փորձաքննությամբ հաստատվի»,- ասաց Փաշինյանը։

Կոնկրետ օրինակով նա խոսեց նախկին պաշտոնյաներից մեկին առնչվող գործից։ Այդ նախկին պաշտոնյան, ըստ Փաշինյանի, անշարժ գույքի հարյուրավոր միավորներ ունի Երևանի փոքր կենտրոնում, բայց որպեսզի գնահատվի այդ ամբողջի գույքը, չկան համապատասխան սարքավորումներ, և փորձաքննություն անողները ստիպված են ուղղակի մետրով չափել գույքը, ինչը դանդաղեցնում է այդ գործի քննությունը։

Քննչական մարմիններն էլ, ըստ Փաշինյանի, հայտնում են, որ փորձագիտական ու նաև տեխնիկական կարողություններ չունեն։

«Մենք էսօր 300-400 հազար դրամ ստացող քննիչին ասում ենք՝ այ, գնա էդ, որ պետությունից 100 միլիոն դոլար է գողացել և մի 100 միլիոն դոլար էլ բանկում ունի, հիմա գնա, այ դրան բեր, պատասխանատվության կանչի։ Ասենք, որ էդ մեկը գալիս է հարցաքննության, երևի մենակ ժամացույցը՝ քննիչի ամբողջ կյանքի աշխատավարձն է»,- ասաց Փաշինյանը։

Ավելին, ըստ վարչապետի, քննիչները երբեմն հրաժարվում են գործերն ուղարկել դատարաններ, քանի որ ափսոսում են այդ գործերը վստահել ներկա դատավորներին։

«Ասում են՝ մեր 400 հազար դրամ աշխատավարձով մեր օր ու գիշեր արած աշխատանքը ուղարկենք, որ մեզ ու Ձեզ հայտնի դատավորները չագուճը խփեն սեղանին, ասեն՝ ցտեսություն, հարգելի թալանչի, կոռումպացված, գնա, հետո կտեսնվենք, ֆիզկուլտ պրիվետ», – պատմեց Փաշինյանը։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում