Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ
Մեր մոտեցումը միանշանակ է եւ անդրդվելի, որ անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող թույլ տալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով փայտահատումների խնդրին, որ հանգեցրել էր Իջևանում տեղի ունեցած այսօրվա դեպքերին:
Մարզպետի խոսքով՝ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել, բիզնես ձեւավորել եւ այսօր այդ նախկին թողտվությամբ ցանկանում են շարունակել անտառահատումները, սակայն որևէ զիջում չի լինելու անօրինականությանը:
«Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած արդեն Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց»,- նշեց մարզպետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ 13 քաղաքացիներ հոսպիտալացվել են, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ 11 ոստիկան է հոսպիտալացվել։
Ոստիկանական ուժերին միացել են հատուկջոկատայիններ, ցուցարարներ են ձերբակալվել:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեւանքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի