Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

14 ամիսների ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունը: Այս մասին «Ազատության» եթերում՝ Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե իր ընտրությունից 14 ամիս է անցել, և այս ընթացքում որն է վարչապետի ամենամեծ, ամենակարևոր ձեռքբերումը:


ՀՀ վարչապետն ասաց, որ իր քաղաքական գործունեությունը կանխորոշում է իր պատասխանը.«Իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է ու Հայաստանի ժողովրդավար իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը»:

Փաշինյանը նշեց, որ մայիսի 8-ին , երբ հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է 100 փաստ, որտեղ ներառված են եղել տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ և հիմա դրանք կրկնելու առիթ չի տեսնում:

«Ամենամեծն ու ամենաֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում: Ասեմ, որ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, իշխանությունը, այլև ընդդիմությունը, և մենք, անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ ընտրության քաղաքական բովանդակության հետ, շնորհավորել ենք, և հարգանքով ենք վերաբերվել: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք և հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության մեջ և այլ հարթություններում տեղի ունենա»:

Հարցին, թե Gallup ամերիկյան կենտրոնի հարցման համաձայն ՝ փաստորեն «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, եթե ընտրություններ անցկացվեր հիմա, այս ցուցանիշը տասը տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքը, Փաշինյանն ասաց, որ ԱԺ ընտրություններից առաջ կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացրել, և այդ ընտրություններից առաջ իրեն բերված հարցման արդյունքով կանխատեսվել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանար 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն է ստացել:

Կրկին վկայաբերելով նույն հարցումը, Հրայր Թամրազյանը հարցրեց, թե կարծիք կա, որ կառավարման որակը բարձր չէ, թիրախավորվում է կադրային քաղաքականություն, 22 տոկոսը որպես բացթողում նշում է վատ կառավարումը, 27 տոկոսն ասում է՝ ձախողում չկա, իսկ վարչապետի գրասենյակի մասին 72 տոկոսը դրական է արտահայտվել, այս թվերը կարո ՞ղ են վկայել, որ ամեն ինչ վարչապետի ուսերին է, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Կա՞ արդյոք ՀՀ-ում վատ կառավարում, իհարկե կա, ինչ կապ ունի նոր երիտասարդ թիմը: Պատկերացնենք կառավարման համակարգը, 2 տոկոսը նոր եկած թիմ է, և 98 տոկոս այն համակարգն է, որն ունեցել ենք իշխանափոխությունից առաջ: Այստեղ խնդիրը համակարգային է, մենք ասում ենք՝ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզնից քչերն են նկատում, կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է, և պետք է որոշում կայացնեմ, թե օրինակ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը:

Երբ կա կոռուպցիոն համակարգ, ապա ով շատ տվեց, իրեն էլ տալիս ենք այդ ջուրը, իսկ երբ չկա կոռումպացված համակարգ, և կառավարությունն ստիպված է գործել օրենքներով, պարզվում է, որ շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այդ ծառություների համար, այսինքն իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել և հիմա, երբ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ դա ցույց տալու համար է, աշխատելու համար հիմնական օրենքը եղել է կոռուպցիան»: