Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Պարզվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում 2013-2018 թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, Ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007-2018 թթ. ընթացքում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություն անվճար հիմունքներով ընդունվել են 27 ուսանող օդաչուներ, որոնցից ավարտել են 18-ը` օդաչու որակավորմամբ: ՈՒսանող օդաչուների ուսման ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 888 մլն. 778 հազ. դրամ, որոնք հատկացվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (նախկին անվանմամբ) «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով: Նշված գումարից 839 մլն. 964 հազ. դրամը կազմել է թռիչքային պրակտիկայի համար կատարված ծախսերը:

ՈՒսանող օդաչուների ուսումնական պրակտիկայի անցկացման նպատակով` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև 2013-2018 թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40 ինքնաթիռի վարձակալության համար այդ ՍՊԸ-ին 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդհանուր 592 մլն. դրամ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի 14.02.2016թ. հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականին օդաչու ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացման համար գնում չի իրականացրել, այլ առանց հիմնավորումների շարունակել է ՍՊԸ-ի հետ 07.06.2013թ. կնքված պայմանագրի գործողությունը: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրով ուսումնական թռիչքների վարձակալության վճարը, առանց որևէ հիմնավորման, պայմանագրի վճարից ավել է հաշվարկվել և վճարվել 1 ժամի համար 38 հազ 600 դրամ, իսկ ընդհանուր 414 ժամի համար մոտ 16 մլն դրամ:

Բացի այդ, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Diamond DA 40 ինքնաթիռի վարձակալության գործընթացի շրջանակներում հրապարակված գնման առարկայի բնութագրում սահմանվել են ավիափոխադրողի մասնագիր և օդանավ շահագործողի վկայականները, սակայն գնման հայտ ներկայացրած միակ ՍՊԸ-ն չի ներկայացրել նշված վկայականները: Միևնույն ժամանակ վարձակալվող օդանավը պետք է լիներ 2007թ. արտադրության, մինչդեռ ներկայացված հայտում նշվել է, որ օդանավը արտադրվել է 2006թ.-ին: Թեև ՍՊԸ-ի հայտը ենթակա է եղել մերժման, սակայն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովի կողմից այդ ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող և 13.01.2016թ. կնքվել է օդանավի վարձակալության պայմանագիրը` 184 մլն. 169 հազ. դրամ արժեքով:

Պարզվել է նաև, որ՝ նշված ինքնաթիռի ձեռք բերման արժեքը, համաձայն մաքսային հայտարարագրի, կազմել է 86 մլն. 217 հազ. դրամ, այսինքն օդանավի վարձակալության նպատակով ծախսված գումարը գրեթե 7 անգամ ավելի է օդանավի գնից:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն` ՍՊԸ-ն, որից վարձակալվել է օդանավը, 2013թ.ից մինչև 2018թ.-ը բացի տնօրենից, չի ունեցել ոչ մի գրանցված, վարձատրվող աշխատակից: Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացված և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ ՍՊԸ-ի մասնակիցը և միաժամանակ տնօրենը, ինչպես նաև նշված ընկերության մասնակից մեկ այլ ՍՊԸ-ի մասնակիցները ազգակցական կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պատասխանատու պաշտոնատար անձի հետ:

Այսպիսով ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու` խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու հետևանքով կատարվել են ընդհանուր շուրջ 592 մլն. դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ, ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին: