Հովհաննես Խուդոյանը՝ Հանրայինին տված իր հարցազրույցի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին իր տված տված հարցազրույցի արձագանքներին։
«Հարգելի ընկերներ և ոչ այնքան,
Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչը անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը, հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպուների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով։
Հարցի շուրջ պատասխանս փոքր-ինչ ուշացավ, քանի որ մինչ այս փորձում էի լրատվամիջոցի հետ կոնստրուկտիվ քննարկման արդյունքում շտկել այն ապատեղեկատվությունը, որից էլ ծավալվել էր քննարկումը։ Նշեմ, որ իմ կողմից չի արտահայտվել նյութում աննուղակի հնչեցված այնպիսի ամփոփ միտք իբրև թե Երևան են տեղափոխվել կոնկրետ ազատագրված տարածքների զինծառայողներ։ Դա սխալ պնդում է, մնացյալը լրագրողական տեխնիկայի հարց։
Ինչ վերաբերում է հայրենասիրական բացականչություններով հանդես եկող առանձին անձանց, լավ կլինի, որ հայրենասիրությունն էլ ընտրողաբար չդրսևորեն և նույն եռանդով ձեռնամուխ լինեն իրավական պետության գաղափարի ամրապնդմանը։
Անվերապահորեն ընդունում եմ նաև այն սխալս, որ բազմաբովանդակ զրույցի ընթացքում հնչեցված, քաղաքական երանգ ունեցող նուրբ իրավական հարց պարունակող կոնտենտի մշակումը վստահել եմ Հանրայինին։
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ում հետ մասնագիտական աշխատանքը կառուցում ենք փոխադարձ վստահության ու հարգանքի վրա»,– գրել է նա։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին