Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը թույլ չի տվել Հայոց պատմության դասագրքերի տպագրումը
Ներկայումս Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունն է քննարկվում: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում եւ հիմա քննարկվում է, իսկ մնացած բովանդակային հարցերի հետ կապված ասել եմ, որ չափորոշիչներ ու ծրագրեր են մշակվում, ավելի երկար պրոցես է », - ասաց նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք Մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ են կապված անհամաձայնությունները, նախարարն պատասխանեց, որ «ե՛ւ Մարտի 1-ի, ե՛ւ ընտրությունների հետ կապված, եւ քաղաքական գնահատականների հետ կապված»:
Դիտարկմանը, թե իրադարձություններն այլ կե՞րպ են ներկայացված գրքերում, եւ հիմա խնդիր կա այլ ձեւով ներկայացնելու, նախարարն ասաց, որ նման խնդիր կա եւ ինքն առայժմ թույլ չի տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության:
Նախարարը նշեց, որ վիճելի ձեւակերպումներ կան դասագրքերում, սակայն չմանրամսնեց, թե որոնք են դրանք` պարզաբանելով, որ դեռ հանձնաժողովը եզրակացություն չի տվել:
Հարությունյանը նշեց, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա.
«Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ կիսամյակում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչեւ կհասնեն այդ թեմաներին»,-ասաց նա` նշելով, որ նույնիսկ ինք:
Նախարարը հավելեց, որ քանի դեռ Մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա եւս խնդիր է առաջացնում այդ թեման գրքերում ներառելու հետ կապված:
«Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: Հնարավոր այնպես լինի, որ մենք կիրառենք այդ փորձը», - նշեց Հարությունյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի