Բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չէ
«Առավոտ» թերը գրում է.
«Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համալիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետևյալ փաստարկները. 1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը:
Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական և պետական ապարատի չինովնիկները (հատկապես առևտրի և իրավապահ ոլորտի), ինչպես նաև կիսաօրինական ձեռներեցները («ցեխավիկները») մի քանի անգամ ավելի շքեղ կյանք էին վարում, քան մարդիկ, ովքեր ապրում էին «չոր աշխատավարձով»՝ թեկուզ շատ բարձր: Սակայն այդպես էր նաև մինչև 1974 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար:
Այդպես էր նաև խորհրդային մյուս հանրապետություններում, և, մասնավորապես, այդ արատներն ավելի ցայտուն էին արտահայտված Վրաստանում և Ադրբեջանում:
Ինչ մնում է անկախության հարցին, ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում: Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայրենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմանը:
Այնպես որ, կառավարությունը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը: Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ և իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը և քարոզչական մոտեցումները:
Իհարկե, անցյալում կատարվել են բազմաթիվ սխալներ և հանցագործություններ, և շատ ցանկալի է, որ բոլոր օրինախախտները կանգնեն դատարանի առջև: Բայց դա չի կարող խանգարել մեզ պետական մոտեցում ցուցաբերել մեր պատմության բոլոր փուլերի հանդեպ: Թե չէ երբեմն ստացվում է, որ 27 տարի ճանապարհ չի կառուցվել և միայն հիմա է կառուցվում, 27 տարի աղետի գոտում մարդիկ բնակարաններ չեն ստացել, իսկ հիմա ստանում են, 27 տարի մեր բանակը զենք չի ձեռք բերել և միայն հիմա է դա անում: Այդպիսի բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չի, ավելին՝ դա նաև խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա: Որովհետև մտավախություն կա, որ նման մոտեցում կցուցաբերի նաև հաջորդ իշխանությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին