Լոռու մարզպետը՝ ընդդեմ նախկինների
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գևորգյանին։
Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաև նշված որոշման տեքստը:
Մարզպետը նաև խոստացել է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաև՝ համապատասխան մարմիններին: Անդրեյ Ղուկասյանը հայտնել է նաև, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր: Մարզպետի հետաքննչական աշխատանքները լոռեցիների շրջանում միամիտ խոսակցությունների առիթ են դարձել՝ «կարո՞ղ է մարզպետը հայտնվի իր փորած փոսում»։
Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում Ղուկասյանը մինչ հեղափոխությունը հողատարածք էր գնել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուց՝ հանրահայտ Քաղցրիկից՝ Արման Դարբինյանից, ու կարող է պարզվել, որ այդ հողատարածքն էլ է ապօրինի ու Դարբինյանների գերդաստանի ձեռքում է հայտնվել «իշխանությունների կատարած գործարքների» արդյունքում։
Ի դեպ, հենց այդ հողատարածքի վրա հեղափոխությունից հետո մարզպետը սկսել է մեծ ատամնաբուժարան կառուցել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է