«Վարդավառ»-ի տոնը կազմակերպելու համար 5 միլիոնը ստացել են Լուլուի ընկերուհիների գոյություն չունեցող ԱՁ-ները
Analitik.am-ն օգոստոսի 14-ին, հրապարակել էր ՀՀ ԱԺ-ից ստացած հարցման պատասխանն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովը Վարդավառի տոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ինչի վրա է ծախսել 4, 941, 300. 00 ՀՀ դրամը: Պատասխանում նշված էր, որ միջոցառման կազմակերպումը արտապատվիրել է Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին:
Analitik.am-ը պարզեց, որ նման գրանցված ԱՁ-ներ գոյություն չունեն.

Փաստացի, ՀՀ ԱԺ-ն հատկացրել է խոշոր չափի գումար միջոցառման կազմակերպման համար գոյություն չունեցող ԱՁ-ներին կամ հենց Վարդավառի կազմակերպման համար բացված ԱՁ-ներին, ինչի համար էլ դեռևս էլեկտրենային ռեգիստրում չեն հասցրել թարմացումներ անել և ավելացնել այդ ԱՁ-ների անվանումները:
Պարզեցինք նաև, որ Անի Ջուլհակյանը և Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի, ընկերուհիներն են: Նրանք վերջինիս հետ աշխատել են ռադիո «Վան»-ում և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են Լուլուի հետ:



















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է