Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սեյրան Օհանյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով դատավորի դեմ

«Հետք»-ը գրում է․

«Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը բողոքարկել է «Մարտի 1-ի գործով» վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը: Դատավոր Գրիգորյանը գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում էր կայացրել՝ պարզելու համար գործով անցնող անձանց վերագրվող 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգի տապալումը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքում պաշտպան Կարեն Մեժլումյանը մի քանի հիմք է ներկայացրել: Ըստ փաստաբանի` սահմանադրականության խնդիրը, որի մասին նշել է դատավոր Դավիթ Գրիգորյանն, իսկապես առկա է:

«Այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց գործը, ավելին, դիմեց Վենետիկի հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` երրորդ անձի կարծիք իմանալու համար, արդեն իսկ վկայում է այն մասին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ճիշտ է գտել, որ սահմանադրականության խնդիր կա»,- նշեց Կարեն Մեժլումյանը:

Պաշտպանը կարծիք հայտնեց, որ եթե գործը քննող դատավորը կասկած ունի որևէ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ և դիմում է սահմանադրական դատարան, ապա որևէ այլ դատարան չի կարող որոշում կայացնել, որ ՍԴ դիմելու հիմք չկա: Մեժլումյանը կարծում է, որ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, և այդ որոշման դեմ դատախազության բերած բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող վարույթ ընդունել, ուստի Արմեն Դանիելյանը որոշում է կայացրել ոչ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Պաշտպանը իր պրակտիկայի ընթացքում չհիշեց որևէ դեպք, երբ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկված լինի:

Վերաքննիչ դատարանում դատախազության և տուժող կողմի բողոքների քննության ընթացքում Կարեն Մեժլումյանը շուրջ երկու ժամ առարկություններ է ներկայացրել դրանց վերաբերյալ, մոտ մեկ ժամ առարկություններ էլ ներկայացրել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Կարեն Մեժլումյանի խոսքով` դատավոր Դանիելյանը գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու դատական ակտում որևէ հղում չի կատարել իր և Միհրան Պողոսյանի առարկություներին, և այդ հանգամանքը ևս դրվել է վճռաբեկ բողոքի հիմքում:

«Ես անգամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել եմ իմ առարկությունները, այսինքն` դատավորը կարող էր պարզապես դրանք արտատպել ու դնել որոշման մեջ, սակայն դատարանը դատախազության և տուժողների բողոքներն ամբողջությամբ ներառել է որոշման մեջ, իսկ իմ և Միհրան Պողոսյանի բողոքների առնչությամբ միայն նշել, թե Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ելույթներից հետո Քոչարյանի պաշտպանը միջնորդություն արեց, որը դատարանը համարեց իրավունքի չարաշահում և հեռացավ որոշում կայացնելու: Ես գտնում եմ, որ այտեղ ևս իրավունքի խախտում կա, հավասարության սկզբունքը պահպանված չէ»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ մինչ Սեյրան Օհանյանի բողոքը Արմեն Դանիելյանի որոշումը բողոքարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն, ով կայացրել է գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը, այլևս Քոչարյանի գործով դատավոր չէ, քանի որ նրա լիազորություններն այս որոշումից որոշ ժամանակ անց կասեցվել են: Պատճառն, ըստ պաշտոնական տեղեկատվության, այն է, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ նրա պաշտպանական թիմը համոզված է, որ Գրիգորյանի հետ տեղի ունեցածն իրականում առնչվում է Քոչարյանի և մյուսների գործով նրա կայացրած որոշումներին:

Դատավորի լիազորությունների կասեցումից հետո, ենթադրվում է, որ «Մարտի 1-ի գործը», որն առնչվում է Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին, պետք է մակագրվեր այլ դատավորի, սակայն նրա լիազորությունների կասեցումից շուրջ կես ամիս անց գործի վերամակագրում տեղի չի ունեցել: Հատկանշական է, որ գործի վարույթը կասեցնելու որոշումից օրեր անց` հունիսի 27-ին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ, որը չի քննվել առ այսօր` թեև պետությունը պարտավոր է անհապաղ քննել նման միջնորդությունը: Գրավի միջնորդությունը չքննելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները ՄԻԵԴ գանգատ են ներկայցրել:

Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում կարծիք հայնեց, որ այժմ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մի բողոք, որը չպետք է վարույթ ընդուներ:

«Վարույթ ընդունելուց հետո խախտումների շարք սկսվեց, և այժմ մարդիկ չեն կարողանում Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքից օգտվել, դատավորի լիազորությունները կասեցվել են, բայց գործն այլ դատավորի չի մակագրվում»,- ասաց Կարեն Մեժլումյանը` հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ իրենց բողոքները»։