Սկանդալ Արմավիրի մարզպետարանում. Մարզպետն ու փոխմարզպետն ընդդեմ քույրերի
Արմավիրի մարզպետարանում լարված իրավիճակ է եղել տեւական ժամանակ: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը իր մոտ է կանչել է իր գործավարուհուն՝ Վիկտորիային եւ ասել է, որ մանրազնին ստուգի, թե ովքեր են աշխատանքից ուշանում, ովքեր՝ ոչ եւ իրեն տեղեկացնի: «Նաեւ ասել է խոսացրու, ձայնագրի աշխատակիցներին, բեր տուր մեզ: Մասնավորապես, պետք է ձայնագրեր այն, թե աշխատակիցներն ինչ կարծիք ունեն մարզպետի եւ տեղակալի մասին»,- պատմեց մեր աղբյուրը:
Փոխանցեցին, որ աշխատակցուհին հրաժարվում է պահանջը կատարել, նշելով, որ իր գործընկերների նկատմամաբ նման քայլ չի կարող անել: Գործավարուհու պատասխանը փոխմարզպետի սրտով չի եղել եւ նա վերջինիս առաջարկել է, որ դիմում գրի եւ հեռանա աշխատանքից:
Փոխմարզպետի գործավարուհու քույրն էլ՝ Արմինեն, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գործավարուհին է: Նա տեսնելով, որ քրոջն անարդարացի աշխատանքից ազատում են, ինքը եւս միջամտում է ստեղծված իրավիճակին: Այնուհետ, քույրերին են առաջարկվում դիմում գրել եւ հեռանալ, նրանք էլ ի պատասխան հայտարարում են, որ մարզպետի եւ տեղակալի մասին ուշագրավ տեղեկություններ ունեն, եթե շարունակեն պնդել, որ աշխատանքից ազատվեն, ապա իրենք ձայնագրությունները կհանրայնացնեն:
Քույրերին աշխատանքից ազատելու հարցի քննարկումն էլ ավելի է սրվել, երբ քննարկումներին մասնակցելու նպատակով մարզպետարան է եկել աղջիկների մայրը եւ աղմուկ բարձրացրել: Մեր աղբյուրն ասաց, որ այդ օրը Համբարձում Մաթեւոսյանը եւ աշխատակազմի քարտուղարը մարզպետարանում չեն եղել: Կառույցում իսկական քաոս է սկսվում աղջիկների մոր աղմուկից: Մեր ականատես աղբյուրն ասաց, որ զանգում են եւ մարզպետարան են հրավիրում աշխատակազմի ղեկավարին, որպեսզի կարողանա խնդիրը կարգավորել:
ArmDay.am-ի աղբյուրն ասաց, որ հիմա խնդիրը քույրերի, մարզպետի եւ փոխմազպետի միջեւ հարթվել է, քանի որ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել: Այժմ նրանք միմյանցից դժգոհ չեն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է