Ո՞ւր են գնում կենսաթոշակային ֆոնդերի գումարները
Կենսաթոշակային ֆոնդերում ընդամենը մի քանի տարվա ընթացքում կուտակվել են բավական լուրջ ֆինանսական միջոցներ։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ֆոնդերի ակտիվներն անցնում են 400 մլն դոլարից։
Սա լուրջ գումար է Հայաստանի տնտեսության համար, բայց ոչ միշտ է ծառայում տնտեսության զարգացմանը։ Պատճառն այն է, որ այդ գումարների շատ քիչ մասն է վերածվում ներքին տնտեսության մեջ կատարվող ուղղակի ներդրումային կապիտալի։ Ֆոնդերի կողմից տնտեսության մեջ կատարված ուղղակի ներարկումները կազմում են հազիվ 30-35 մլն դոլար։
Փոխարենը գումարների մեծ մասը ներդրվում են որպես ավանդ կամ ուղղվում են պետական պարտատոմսերի ձեռքբերմանը։ Սա գումար վաստակելու թերևս ամենահեշտ և նվազ ռիսկեր պարունակող տարբերակն է, որից էլ օգտվում են ֆոնդերի կառավարիչները։
Ավանդի ձևով և պետական պարտատոմսերում ներդրված կենսաթոշակային գումարները հասնում են 260 մլն դոլարի։ Միայն որպես ավանդ բանկերում պահվող գումարները գերազանցում են 156 մլն դոլարը։
Նշենք նաև, որ կենսաթոշակային ֆոնդերի գումարների մեծ մասը դրամով են. 400 մլն դոլար ակտիվներից տարադրամային են 133 միլիոնը։
Աղբյուր` Փաստինֆո


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է