Արարատի մարզում «էլիտար համակենտրոնացման ճամբար» է կառուցվելու
Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում երեխաների համար քաղաք կկառուցվի․«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը: «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ»,-գրել է մարզպետը:
Մարզում իրականացվող այս ծրագիրը իրավապաշտպանները հասցրել են անվանել «համակենտրոնացման ճամբար»։ Իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը իր էջում գրում է․«Ռոմանտիկ անվանումով գետտո Արարատի մարզում։ «Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Բանիմաց ու փորձառու մասնագետները փոքրիկ բնակիչներին կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում»։
Ո՞նց ա ստացվում, որ պետությունը գնում ա համընդհանուր ներառման ու ապաինստիտուցիոնալացման, իսկ մի կազմակերպություն ու մի մարզ որոշում են, որ մի քիչ ավելի ազատ տարածքում մեկուսացումը հիասքանչ լուծում ա։ Իսկ որ էդ երեխեքը պատահաբար մեծանան, թողնելո՞ւ եք գետտոյից դուրս գան»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը