Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Թուրքիային Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում Թաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը Ուղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾ
Հայաստան

Հայաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում մեր օրերի համաշխարհային քարտեզի վրա. KCW Today-ի անդրադարձը

Պատմական գեղեցկություն և կարևորություն, հնագույն մշակույթ ունեցող Հայաստանը մեր օրերի համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք է զբաղեցնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է բրիտանական հայտնի «Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը, որի օգոստոսյան համարը լույս է տեսել հայոց թռչնատառ այբուբենի նկարը պատկերող շապիկով։ Ամսագիրը ստվարածավալ հոդվածներ է նվիրել Հայաստանին՝ անդրադառնալով մեր երկրի պատմությանը, հավատքին, զբոսաշրջությանն ու մշակույթին։

Հոդվածների հեղինակներն այս տարի հունիսին այցելել էին Հայաստան՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։

«Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել մեր քաղաքակրթությանը». 1895 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացվող բռնությունների դեմ հանդես եկած Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Գլադսթոնի այս խոսքերով էլ հեղինակները սկսել են Հայաստանին նվիրված հոդվածաշարը՝ նշելով, որ մեջբերված խոսքերն այսօր էլ շարունակում են մեծ իմաստ պարունակել, քանի որ Հայաստանը շարունակում է իր նշանակալի նպաստը բերել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են համաշխարհային գիտությունը, դասական երաժշտությունը, շախմատը և այլն։ «Հայ ժողովուրդը հայտնի է իր տեսակով, որը միշտ գրկաբաց է ընդունում այցելուներին ու հարևաններին»,- նշում են հեղինակները։

Անդրադառնալով հայոց պատմությանը` KCW Today-ը նշում է, որ Հայաստանն առաջինն էր, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ «Ունենալով նման հարուստ կրոնական և մշակութային պատմություն՝ պատահական չէ, որ ողջ աշխարհի հայերն այսօր էլ շարունակում են քրիստոնեական ավանդույթներն ու ամուր են պահում իրենց հավատը»,- նշում է ամսագիրը։

Հեղինակները հատուկ անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ 1915-1922 թվականներին շուրջ 1,5 մլն հայեր Օսմանյան Կայսրությունում սիստեմատիկ կերպով կոտորածի ենթարկվեցին իշխանությունների կողմից։ «Այդուհանդերձ, քաղաքական ճնշումների պատճառով այս սարսափելի ոճրագործությունը երբեք արդարացի ճանաչում չի գտել միջազգային հանրության կողմից։ Թուրքական կառավարությունը մշտապես հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար, Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը ևս դեռևս պաշտոնապես չեն ընդունել կատարվածը՝ վախենալով դիվանագիտական սկանդալ հարուցել Թուրքիայի հետ»,- նշում են հեղինակները՝ պատմելով նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այն կարևոր դերի մասին, որ կատարում է կառույցը ցեղասպանության մասին իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ։

«Դիմանալով ժամանակի փորձությանը՝ Հայաստանն այսօր ծաղկում է նոր թափ հավաքող զբոսաշրջությամբ և ծառայությունների ոլորտով։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը հայտնի է իր գեղեցիկ բնապատկերներով և դաշտերով»,- շարունակում են հեղինակները՝ պատմելով մեր երկրի գեղատեսիլ վայրերի մասին։ Նրանք հատկապես ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանը հայտնի է որպես ձմեռային սպորտաձևերի սիրահարների վայր։ Հեղինակները նշում են, որ մեր երկրում այցելուներին սպասում են յուրահատուկ հայկական ուտեստները, ինչպիսիք են խորովածն ու դոլման։

KCW Today-ի օգոստոսյան համարում հատուկ անդրադարձ է կատարվել Մատենադարանին՝ սկսած հայոց ձեռագրերի ստեղծման պատմությունից մինչև հնագույն ձեռագրերի ստեղծումն ու մեր օրերում դրանց պահպանումը։ Հեղինակները նշում են, որ հնագույն ձեռագրերի ինստիտուտը ոչ միայն հայկական ձեռագրերի ամենամեծ հավաքածուն ունի, այլև այստեղ են պահպանվում օտարալեզու հնագույն ձեռագրեր ևս, ինչպես նաև արժեքավոր շատ տեքստեր, որոնց բնօրինակները, ցավոք, վաղուց ոչնչացվել են, և այսօր պահպանվում են միայն դրանց հայերեն թարգմանությունները։