Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԱԺ ղեկավարության դեմ բունտ է հասունանում

Ազգային ժողովի աշխատակազմում կատարվող կառուցվածքային փոփոխությունները խորհրդարանում ծայրաստիճան լարված մթնոլորտ են ստեղծել։ ԱԺ ղեկավարությունն այդ փոփոխությունների քողի ներքո մտադիր է ազատվել խորհրդարանի աշխատակիցներից։ Վերջիններս հասկացել են, թե ինչ դավադրություն է հեղափոխական իշխանությունն իրենց դեմ հյուսել, հիմա հակընդդեմ քայլի են պատրաստվում։ Մեր տեղեկություններով, դիմել են փաստաբանական ընկերությունների ու պատրաստ են դատական կարգով բողոքարկել պաշտոնից անօրինաբար ազատելու ԱԺ ղեկավարության որոշումը։ Ավելին․ չի բացառվում, որ մոտ օրերս բողոքի ցույցեր կազմակերպվեն ընդդեմ ղեկավարության։ Խնդիրն այն է, որ մոտ տասն օր առաջ ԱԺ ստորաբաժանումների, վարչությունների տասնյակ աշխատակիցներ ուղարկվել են կադրերի ռեզերվ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նրանց տեղեկացրել է՝ նոր, երկամսյա ժամկետով պայմանագրեր պետք է կնքեն, իսկ այդ ընթացքում ատեստացիա կիրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե ովքեր են վերանշանակվելու, ովքեր՝ դուրս մնալու նոր կազմավորված բաժիններից։ Բանն այն է, որ ԱԺ մի շարք բաժիններ միավորվել են, վերանվանվել, միայն երեքում է, որ փոփոխություն չի իրականացվել։ Դրանք են՝ արարողակարգային, միջազգային բաժիններն ու քարտուղարությունը։

ԱԺ ղեկավարությունը միամտորեն կարծել է, որ իր գծած դավադիր պլանով կկարողանա մոլորեցնել եւ ոչ միայն ազատվել անցանկալի կադրերից, այլեւ «քցել» նրանց։ Պլանը հետեւյալն է՝ կկնքվեն պայմանագրեր, պետական ծառայողները կզրկվեն օրենքով պաշտպանված լինելու իրենց իրավունքներից եւ հեշտությամբ կազատվեն աշխատանքից։ Մեզ ասացին, որ կառուցվածքային փոփոխությունների ժամանակ աշխատակիցները կրճատվում են, եթե ստորաբաժանումները լուծարվել են կամ վերակազմակերպվել, բայց չեն կարող կրճատել, եթե պարզապես անվանափոխվել է ստորաբաժանումը։ Մինչդեռ այս հանգամանքն էլ հաշվի չի առնվել․ ի դեպ, կրճատվել է միայն տեղեկատվական բաժինը, այն էլ՝ դրա գործառույթները բաշխվել են այլ բաժինների։ ԱԺ աշխատակիցներն արագ հասկացել են, թե իրենց դեմ ինչ թակարդ է լարվել, ու հիմնավոր պատրաստվում են հակահարվածի։ «Օրենքը չի արգելում, որ նման դեպքերում արտամրցութային կարգով նշանակվենք պաշտոնների, մենք արդեն մրցույթով անցել ենք ու աշխատում ենք, եթե ուզում են, որ մենք աշխատանքը շարունակենք, ինչի՞ են ասում՝ եկեք պայմանագրով աշխատեք, հենա թող արտամրցույթով նշանակեն: Մենք հասկանում ենք, որ ուզում են քայլ առ քայլ ազատվեն մեզանից ու բերել իրենց կադրերին»,- ասաց մեր զրուցակիցը։ Բողոքարկման հիմքում նշվելու է նաեւ փաստը, որ իրենք պատշաճ կարգով երկու ամիս առաջ չեն ծանուցվել, որ պետք է դիմում գրեն, ռեզերվում հայտնվեն։ Բացի այդ, մի շարք պետական դասի աշխատողների էլ իրենց դասային աստիճանից ցածր այլ հաստիք է առաջարկվում։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը չհրապարակված են մնում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձեւավորված հաստիքացուցակը, նոր կառուցվածքը, ինչը վկայում է խախտված իրավունքների մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին կրճատումների հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։

Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա տհաճ զրույց է ունեցել աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, Պետրոսյանին բաժնի պետի փոխարեն առաջին կարգի մասնագետի պաշտոն են առաջարկել կամ էլ ազատման դիմում գրել։ Ի դեպ, մեզ ասացին, որ ընդամենը մեկ-երկու աշխատակից է համաձայնել քաղիրավական պայմանագրեր կնքել, մոտ 50-ը պայքարելու է իր խախտված իրավունքների վերականգնման համար։

hraparak.am