ԵՊՀ-ում նոր պրոռեկտորներ են նշանակվել
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ճշգրիտ և բնագիտական մասնագիտություններ գծով պրոռեկտոր է նշանակվել Ռաֆայել Բարխուդարյանը, իսկ համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր՝ Արթուր Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ի լրատվական բաժնից:
Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում:
2004-2007 թթ. եղել է Մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, իսկ 2005-2007 թթ.՝ ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դասախոս: 2007-2011 թթ. նա զբաղեցրել է Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը, իսկ 2011-2014 թթ. եղել է ինստիտուտի փոխտնօրենը: 2014-2019 թթ. Ռաֆայել Բարխուդարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը: Ռաֆայել Բարխուդարյանը ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ է:
Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:
Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014 թթ. նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը