Թուրքիայից Նախիջևան թռիչքների համար ՀՀ-ի օդային տարածքը չօգտագործելը քաղաքական հարց չէ
Թուրքիայից դեպի Նախիջևան կատարվող թռիչքների համար Հայաստանի օդային տարածքը չօգտագործելու որոշումը կայացվել է օպտիմալացման նպատակով և որևէ քաղաքական հարցի հետ կապված չէ: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի այն որոշումը, որ դեպի Նախիջևան թռիչքի ժամանակ չեն օգտագործելու Հայաստանի տարածքը:
«Թուրքիան նոր մայրուղի է բացել այդ հատվածով, որն իր օդային տարածքում է և թռիչքներն այդ ուղիով են անցնելու: Նշեմ, որ խոսքը շաբաթական մեկ չվերթի մասին է: Այն Հայաստանի օդային տարածքով էր անցնում ու գնում էր Նախիջևան, հիմա ավելի օպտիմալ տարբերակ են ընտրել, որը, բնականաբար, իրենց ծախսերը կնվազեցնի ու ավելի կարճ կտևի թռիչքի ընդհանուր տևողությունը: Կրկնում եմ, այս որոշումը զուտ օպտիմալացման հարց է, որևէ քաղաքական խնդրի հետ կապ չունի»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչը:
Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյն Քեսքինը նշել էր, որ Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չեն օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Նրա խոսքով, օգոստոսի 15-ից սկսած, թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը