Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ռեկտորը չի հերքում, որ արտագրել է

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը չի հերքում, որ իր դոկտորական ատենախոսության մեջ, այնուամենայնիվ, կան մասեր, որոնք թարգմանված են արտասահմանյան աշխատություններից, եւ հղում այդ աշխատություններին տրված չէ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ռեկտորի ԺՊ-ի ենթադրյալ գրագողության թեմային անդրադարձել էր նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչեւ հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։ Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր եւ Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի՝ տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015 թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին: Ասուլիսից հետո՝ հուլիսի 30-ին, Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է հետեւյալը.

«․․․ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրներն անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի»։
Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի՝ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին եւ աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։

Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու եւ սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: Եթե ցանկություն է առաջանում պարզել, թե ինչ բարդության է խնդիրը եւ ատենախոսության որ մասին է վերաբերում, կարծում եմ, կարիք կա փորձագիտական քննության: Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից»։ Գոգյանը, ըստ էության, հաստատել է գրագողության հետ կապված կասկածները։

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը պնդեց, որ արտագրված մասերը որեւէ էական կապ չունեն իր ատենախոսության գիտական մասի հետ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ պաշտպանված ատենախոսությունների 99 տոկոսը չունի որեւէ գիտական արժեք, չնայած այնտեղ որեւէ խախտում՝ հեղինակային իրավունքի հետ կապված, չկա, մինչդեռ իր ատենախոսությունն արժեքավոր է․ «Շատ է խոսվում «գրագողություն» հասկացության մասին։ Պետք է նշեմ, որ, ցավոք, մեր օրենսդրության մեջ «գրագողություն» հասկացություն չկա։ Դուք, հավանաբար, տեսել եք ԲՈԿ նախագահի արձագանքն այն մասին, թե իմ ատենախոսության թերություններն ինչպիսի թերություններ են։ Մասնավորապես այն շահարկումները, որոնք կապված են գրագողության հետ, վերաբերում են ատենախոսության տեսական հատվածի այն մտքերին, որտեղ որ հղումների հետ կապված կան խնդիրներ, կամ այդ հղումները բացակայել են։ Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչ այս պաշտպանվել են, եւ որեւէ խնդիր այնտեղ չի եղել, անգամ այդ ատենախոսությունները, ցավոք, համաշխարհային տնտեսագիտության ոլորտում 99 տոկոս դեպքերում ունեցել են զրոյական արժեք։ Մենք ձեւավորել ենք մի համակարգ, եւ աշխարհի համար ընկալելի չի եղել, թե մենք ինչով ենք զբաղված»։

ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն նաեւ ասաց, որ եթե մշակվի կարգ, որով հետին թվով կքննվեն դոկտորական ատենախոսությունները, ապա առաջին հրաժարվողն ինքը կլինի։

Ասուլիսի ողջ ընթացքում բուհի առջեւ էին հավաքված Հայրապետյանին դեմ արտահայտվող դասախոսները, որոնք ռեկտորի կողմից մտցված որակավորման նոր կարգով չեն հաղթել մրցույթում, այսինքն՝ կարելի է ասել, որ մնացել են առանց աշխատանքի։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ այդ մրցույթի ժամանակ իրենց որեւէ մասնագիտական հարց չի տրվել, այլ տրվել են երկրաչափությանը կամ լեզուներին վերաբերող հարցեր, օրինակ՝ կարո՞ղ է դասախոսը ռուսերենով պատմել, թե ինչ է արել մեկ օր առաջ։ Հիշեցնենք, որ, ըստ նոր կարգի՝ բուհի դասախոսները պետք է ռեկտորի կողմից ձեւավորված հանձնաժողովի մոտ քննություն հանձնեն եւ որոշակի միավորներ հավաքեն, իսկ մասնագիտական գիտելիքներն ու, ասենք, անգլերենի իմացությունը գնահատվում են մեկական միավոր, ինչի դեմ բողոքող դասախոսները դիմել են դատարան՝ պահանջելով չեղյալ համարել ռեկտորի հաստատած նոր կարգը։

hraparak.am