Հետախուզում է հայտարարվել «Հյուսիս-Հարավ»–ի գլխավոր կապալառու ընկերության տնօրենի նկատմամբ
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին: Այս մաիսն NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին:
Բացի այդ, քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:
Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ նշված քրեական գործի նախաքննության ծավալներն աննախադեպ են՝ վարույթն իրականացնող մարմինը, այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ, շարունակում է հետևողական նախաքննություն իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է