Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը ոստիկանության ճաշակով չի եղել, նրան ‹‹փռել են ասֆալտին››. Վահե Եփրիկյան
Այսօր ամբողջ գիշեր գտնվել եմ ոստիկանության բաժնում, մեր աջակից ընկերներից մեկն ուղղակի ոստիկանության ճաշակով չի եղել եւ Աջափնյակի տարածքում գիշերը 3-ի սահմաններում ‹‹փռել են ասֆալտին››, բերման ենթարկել ոստիկանության բաժին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Նրան բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ այն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը»,–նշեց նա:
Եփրիկյանը շեշտում է՝ նախ պետք է լինի ոստիկանի պահանջ, այդ պահանջը պետք է լինի օրինական, որ քաղաքացին ենթարկվի ոստիկանի օրինական պահանջին. «Գալիս են, մարդը հաճելի չի, «փռում են ասֆալտին», տանում են բաժին, ասում են ոստիկանի օրինական պահանջին չեն ենթարկվել»։
Նրա խոսքով՝ որպես կանոն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին բերման են ենթարկում իրենց կողմից պատրաստվող որեւէ գործողությունից առաջ. ‹‹Մարդիկ երեք ընկերներով գիշերը քայլում են, ոստիկանությունը որոշում է, որ այս մարդկանց պետք է արագ ‹‹փռել ասֆալտին՝ այն օրերին, երբ որեւէ ակցիա պետք է անենք, գուցե ինչ-որ արտահոսքեր են լինում եւ ոստիկանությունը փորձում է դա մեկուսացնել օրենքի ակնհայտ խախտմամբ, բայց այդ թիրախավորումն իրականացվում է աջակիցների առավել ակտիվ հատվածի հանդեպ, որոնք պատրաստ են իրենց գաղափարների համար գիշեր–ցերեկ պայքարել››։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը