Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Երբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ստանձնեց կառավարումը, բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ և քաոս

 

Մեզ ներկայացվում է, որ նոր Հայաստան է, սուբյեկտիվիզմ չկա, ամեն ինչ հարթ է, թավշյա, բայց իրականում տեսնում ենք նույն խնամի-ծանոթ-բարեկամ կապերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արևիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով բուհում տիրող իրավիճակին: «Դասախոսներ ունենք, որ մենագրություններ, գիտական աշխատություններ ունեն, դասագրքերի հեղինակներ են, այսօր դուրս են մնացել: Նրանք նաև վատ էին զգում այն խնդրից, որ իրենց դասագրքերով դասավանդելու են ինչ-որ նորեկներ, որոնք եկել են տարբեր խնամի ծանոթ բարեկամ սուբյեկտիվ կապերով: Մենք դեպք ենք ունեցել, որ մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել են և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում՚,- նշեց Արևիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ երբ ներկայիս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ստանձնեց կառավարումը, բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ և քաոս: Անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների համար նախատեսված մրցույթին, Արևիկ Հովհաննիսյանը նշեց, որ այդտեղ հաշվի չեն առնվում գիտական հոդվածները, անցած ճանապարհը և առավելություն է տրվում օտար լեզվի իմացության. ՙՄենք ունենք մաթեմատիկայի ամբիոնում դասավանդող դասախոսներ, որոնք բազմամյա փորձ ունեն և ընտիր մասնագետներ են: Այսօր այդ մարդկանց ասում են, որ դուք դուրս եք մնացել, ինչու, որովհետև մարդը չգիտի անգլերեն: Ճշգրիտ գիտության մեջ ինչու է մարդուն պետք անգլերենը, եթե նա դա դասավանդում է հայկական բուհում»,- ասաց նա:

- Տիկին Հովհաննիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների համար նախատեսված մրցույթին, ընդդիմադիր դասախոսների կողմից այս կարգի հետ կապված խնդիրներին, ըստ որի՝ մրցութային կարգը եղել է ոչ կոմպետենտ, առավելություն է տրվել լեզուներին, նշեց, որ միտումնավոր է դասախոսների կողմից բարձրաձայնվում այդ կետերը, որպեսզի ուշադրությունը շեղվի և հանրային դժգոհություն առաջանա: Նրա խոսքով՝ ընդամենը մեկ հարցն է վերաբերում լեզվին, իսկ մնացածը մաթեմատիկայի բազային գիտելիքներ էին: Ինչպես եք վերաբերում այս տեսակետին, և ընդհանուր առմամբ այդ մրցութային կարգի 13 կետերին:

- Ինչ վերաբերում է օտար լեզվի իմացությանը, նա այդտեղ սուտ ինֆորմացիա է տարածում: Այնտեղ մենք երկու կետ ունենք, որով նախատեսվում է մեկ միավոր անգլերենի իմացության համար, մեկ միավոր անգլերենով դասավանդման համար: Սա նախ անտրամաբանական է, եթե անգլերենով մարդը դասավանդում է, բնականաբար լեզվի իմացությունն արդեն կա: Այդ կարգը, որը նա ներկայացրեց, մենք բառի բուն իմաստով չենք տեսել: Եղել են ամբիոններ, որտեղ այդ քննարկումը եղել է, մեր՝ Կառավարման ամբիոնում դա բառացիորեն չի եղել: Եվ մենք իրականում տեղյակ չենք եղել՝ ինչի մասին է խոսքը: Սովորաբար, երբ նորմալ կազմակերպություններում ատեստավորում է լինում, այդ ատեստավորման համար տարական հարցաշար գոյություն ունի և ատեստավորվողը նախապես է պատրաստվում այդ ատեստացիային: Այսօրվա դրությամբ լավագույն կազմակերպությունը՝ Կենտրոնական բանկը, ունի հարցաշար և մարդիկ պատրաստվում են հարցաշարերով, ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում: Նա նախ ժամանկահատված չի տվել մեզ ընդհանրապես: Ապրիլի 30-ին գաղտնի քվեարկությամբ ընդունվել է այդ կարգը մեր գիտխորհրդում: Ես խիստ քննադատում եմ նաև գիտխորհդրի որոշումը, որովհետև մեկն է դեմ քվեարկել՝ Լյուբա Մեհրաբյանը: Ներքին ինֆորմացիայով երբ որ այդ փաստաթուղթը մեր ձեռքին եղավ, մենք դա բարձրաձայնեցինք ամբիոնի նիստին, ես ինքս վեր եմ կացել և ասել եմ՝ ի՞նչ բան է անգլերենով դասավանդումը կամ անգլերենի իմացությունը: Մենք հայկական բուհ ենք, մեր պետական լեզուն հայերենն է, մենք դասավանդում ենք հայերենով: Եթե շատ լավ անգլերեն իմանաի, այստեղ չէի մնա, կգնաի Ամերիկյան համալսարան, և այդպես շատ շատերը: Ես ավարտել եմ ֆրանսիական թեքումով դպրոցը և շատ լավ տիրապետում եմ ֆրանսերենի, ո՞վ է ասել, որ ինձ համար պարտադիր է անգլերենի իմացությունը, եթե ես իմ ծրագրերը, իմ առարկայական ամբողջ դասընթացը, գործիքակազմը վերցնում եմ ֆրանկոֆոն երկրների առաջատար բուհերից: Ես կարդում եմ ֆրանսերենով և ռուսերենով, անգլերենն ինձ համար երբեք անջրպետ չի եղել: Մաթեմատիկական տարրական գիտելիքների մասով էլ կարող եմ ասել, որ դրանք այնքան ցաքուցրիվ են, մինչև 500 բանաձև կարելի է դուրս վերել: Այստեղ սուբյեկտիվ մոտեցումներ կան: Excel, word, power point ծրագրերի տիրապետման մասին կետ կա, բայց ես վաղուց եմ այդ ծրագրերով դասավանդում: Ուսանողներին ցանկացած դասընթաց ներկայացնում ենք պրոյեկտորով, սլայդներով: Ու ասել, որ բուհն այդքան ապահովված է այդ համակարգչային տեխնիկայով, համապատասխան հագեցված լսարաններով, չկա այդպիսի բան: Մենք դասացուցակը որ կազմում ենք, մոտենում ենք դեկաններին, փոխդեկաններին, խնդրում ենք հերթագրել մեզ այդ լսարանների համար: Ինձ նման շատերն են այսպիսի իրավիճակում: Ովքեր այսօր կոմպետենտ են, իրենք են բողոքում, ովքեր ոչ կոմպետենտ են, կանգնած են իր կողքին և նա բարձրաձայնում է որակ հասկացության մասին:

- Ռեկտորի պաշտոնակատարը նաև այսօր այսպիսի քննադատություն հնչեցրեց, որ մարդիկ, որոնք այսօր մեղադրում են իրեն գրագողության մեջ, իրականում գրել են ատենախոսություններ, հոդվածներ, որոնք զրոյական արժեք ունեն տնտեսագիտության համար՝ թե համաշխարհային, թե հայաստանյան տնտեսության համար: Ռուբեն Հայրապետյանը նաև նշեց, որ իր մոտ ոչ թե գրագողություն է, այլ տեսական հատվածում պարզապես խնդիրներ կան հղումների հետ կապված:

- Դա նորից շատ սուբյեկտիվ մոտեցում է, որովհետև այդպիսի մի հարցադրում եղել է իմ գործընկերուհիներից մեկի մոտ: Նա երբ որ մտավ մրցույթի, ասաց՝ ինչու գիտական հոդվածները չեք հաշվում, դա իրոք աբսուրդի հասնող բան է: Եթե մարդու գիտական հոդվածները, անցած ճանապարհը հաշվի չես առնում, դա զրոյացնում ես և վերցնում ես օտար լեզվի իմացությունը, դա աբսուրդի հասնող տրամաբանություն է: Իմ գործընկերուհուն պատասխանեց՝ ես վստահ չեմ, ձեր գիտական հոդվածները դուք եք գրել, թե ոչ: Աղջիկը հակադարձեց՝ միգուցե դուք ձեր աշխատանքով եք չափում բոլորին: Այսինքն, այստեղ այնքան սուբյեկտիվ մոտեցում է, որ չի կարելի դա միանշանակ բարձրաձայնել: Չի կարելի բոլորին դնել մի հարթության վրա, ես դա համարում եմ անբարոյական քայլ:

- Ի՞նչ կարող եք ասել Ռուբեն Հայրապետյանի այն քննադատության հետ կապված, որ համալսարանում շատ դասախոսներ պարզապես զբաղված են ուսանողներին թելադրություն տալով և հենց դա է պատճառը, որ աշխատաշուկան խնդրի է բախվում, որովհետև ավարտած ուսանողները տարրական տնտեսագիտական գիտելիքների չեն տիրապետում: Կա՞ն բուհում նման դասախոսներ և ինչո՞ւ է տարածվում այդ քննադատությունը հիմնականում իր ընդդիմախոսների վրա:

- Դա շատ զավեշտալի է, որովհետև այդ քննադատությունն ամենահեշտն է, որ նա կարող է անել իրեն քննադատողների հասցեին: Եթե դուք իրեն քննադատողների մեջ փնտրեք և որևիցե մեկին գտնեք, որ ինքը թելադրում է 80 րոպե դասաժամի ընթացքում, չեք կարողանա: Բառի բուն իմաստով այս բանակում հայտնված են բավականաչափ կոմպետենտ մարդիկ, որոնք իրեն ձեռնտու չեն, նա վանում է այս կարգի մարդկանց: Իրեն հարմար են շատ ավելի հարմարվող, քծնողներ, որ ցանկացած անարդար գործելակերպի պարագայում ասեն՝ այո, դուք ճիշտ եք, պարոն Հայրապետյան: Նա չի սիրում ընդհանրապես առողջ քննադատություն, նա չի սրում մարդկանց հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Միանձնյա կառավարում չի կարող աշխատել: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կառուցողական կոնֆլիկտ տանում է զարգացման, բայց մարդը չի գնում կառուցողական կոնֆլիկտի: Նա չի կարողանում կոնֆլիկտներ կառավարել այն դեպքում, երբ որ ինքը մենեջմենտի մասնագետ է: Բացի այդ, նա գրել է դոկտորական ատենախոսություն մասնակցային կառավարման, ժողովրդավարական կառավարման մասին, սա է ինքը քննարկել աշխատանքում, բայց նա պրակտիկորեն չի կարող դա իրականացնել: Հավատացած եղեք, որ մենք չենք թելադրում մեր ուսանողներին: Ուսանողները որ տեսնում են՝ ովքեր են բողոքողները, իրենք առանձին-առանձին մեզ անձնական նամակներ են ուղարկում, ասում են՝ մենք ձեր կողքին ենք կանգնած:

- Տիկին Հովհաննիսյան, Դուք արդեն մասնակցել եք դասախոսների համար նախատեսված մրցույթին, եթե այո, ապա անցե՞լ եք, թե՞ ոչ:

- Ես քննությանը մասնակցել եմ, մեր հաշվարկներով մենք անցել էինք, որովհետև բոլոր բազային տարրական կոմպոնենտները մենք ունեինք: Բայց նորից եմ կրկնում, կարգն այնքան սուբյեկտիվ է, որ կախված է այդ հանձնաժողովի անդամներից, նրանց՝ ռեկտորի կողմից տրված ցուցումներից: Այդ հանձնաժողովում մարդիկ չկան, որոնց թեկնածությունը ռեկտորի մոտ չի քննարկվել, ինքն է որոշում կազմը, իրենք գործիք ենք: Բողոքող դասախոսներով մենք մեր հաշվարկներով գիտեինք, որ բոլորս էլ անցել ենք, բայց մեզ հասավ որոշակի տեղեկատվություն՝ ներքին տեղեկատվություն, որ մենք դուրս ենք մնացել մրցույթից: Դրա հիման վրա փորձում ենք բարձրաձայնել այդ խնդիրը, ու հասկանալ, եթե դուրս ենք մնացել, ինչումն է խնդիրը, որն է տրամաբանությունը և որ ցուցանիշներով մենք չենք հաղթահարել շեմը: Մարդիկ կան, որոնք մենագրություններ ունեն, բավականաչափ շատ գիտական աշխատություններ ունեն, դասագրքերի հեղինակներ են, այսօր դուրս են մնացել: Մենք ունենք մաթեմատիկայի ամբիոնում դասավանդող դասախոսներ, որոնք բազմամյա փորձ ունեն և ընտիր մասնագետներ են: Այսօր այդ մարդկանց ասում են, որ դուք դուրս եք մնացել, ինչու, որովհետև մարդը չգիտի անգլերեն: Ճշգրիտ գիտության մեջ ինչու է մարդուն պետք անգլերենը, եթե նա դա դասավանդում է հայկական բուհում: Մարդիկ նաև վատ են զգում այն խնդրից, որ իրենց դասագրքերով դասավանդելու են ինչ-որ նորեկներ, որոնք եկել են տարբեր խնամի ծանոթ բարեկամ սուբյեկտիվ կապերով: Մեզ ներկայացվում է, որ նոր Հայաստան է, սուբյեկտիվիզմ չկա, ամեն ինչ հարթ է, թավշյա, բայց իրականում տեսնում ենք նույն խնամի ծանոթ բարեկամ կապերը: Մենք դեպք ենք ունեցել, որ մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել են և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում:

- Ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:

- Մենք ահազանգում են, աղաղակում են այս խնդիրների մասին, բայց բոլոր պատկան մարմինների կողմից անտեսվում է այս ամենը: Վարչապետին դիմել ենք բաց նամակով, Արայիկ Հարությունյանին գնացել ենք բողոքի, դիմել ենք ՄԻՊ-ին, մտել ենք դատական ատյան, այլևս չգիտենք ում կարելի է բողոքել այս խնդիրների առումով: Բայց մենք մինչև վերջ գնալու ենք բոլոր ատյաններով, սա սկզբունքի խնդիր է: Այնպես չէ, որ մենք վախենում ենք աշխատանք կորցնելուց և այլ տեղում աշխատանք չգտնելուց, մենք բոլորս այդ բուհն ենք ավարտել, ունենք այդ բուհի նկատմամբ պարտավորություն, կապվածություն: Երբ որ Ռուբեն Հայրապետյանն սկսեց բուհը կառավարել, այդ բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ, այն դեպքում, երբ այդ բուհը մի ընտանիք էր: Հիմա բուհում քաոս է, մարդիկ վախենում են միմյանց հետ խոսել: