Համապատասխան կարգի առկայության դեպքում պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից․ ատենախոսության մեջ խնդիրներ կան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը չի հերքում, որ իր ատենախոսության մեջ կան խնդիրներ, բայց վստահեցնում է, որ խնդիրը տեսական հատվածում է։
Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ատենախոսության տեսական հատվածում կան հղումների հետ կապված խնդիրներ։
«Ցավոք, իրական գիտական հետազոտությունների դաշտը կերտում ենք զրոյից։ Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչ այսօր պաշտպանվել են, որոնց մեջ որևէ խնդիր չի եղել, միևնույն է, համաշխարհային տնտեսագիտության առումով 99 տոկոս դեպքում ունեցել են զրոյական արժեք։ Հասկանում եք՝ աշխարհի համար հասկանալի չէ, թե մենք ինչով ենք զբաղված։ Ատենախոսությունների դեպքում կան խնդիրներ՝ չափանիշների հետ կապված, ինչպես նաև մեզ ծավալային այնպիսի չափանիշներ են տվել, որոնք աշխարհում ընդհանրապես ընդունելի չեն»,- ասաց նա։
Հայրապետյանի խոսքով՝ ինքը նույնիսկ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո էլ շարունակել է աշխատել իր վրա։ Ըստ նրա՝ իր հետազոտության իրական հատվածներն ուղարկել է այնպիսի համաշխարհային մասնագիտացված ամսագրերի, որպեսզի արդյունք ստեղծվի ու համաշխարհային տնտեսության հարթակների համար ընկալելի ու տեսանելի հետազոտություն կատարել։
«Մարդիկ կան, որոնք սեփական ատենախոսության հեղինակը չեն, բայց հայտարարում են, որ իմ ատենախոսության տեսական հատվածում կան հղումների հետ կապված խնդիրներ։ Ցավոք, մեր երկրում չկա կարգ, որ ԲՈԿ-ը կամ այլ մարմիններ հետադարձ ուժով կարողանան զրկել դոկտորական աստիճանից։
Ես ԲՈԿ-ի նախագահին էլ ասել եմ, որ քանի որ նախկինում եղել է նման զավեշտալի կարգավիճակ՝ մարդիկ մի քանի հազար ատենախոսություն են պաշտպանել զրոյական արժեքով, պետք է կարգ մշակել, որ ատենախոսները, համարելով նախկին չափանիշները սխալ, հրաժարվեն սեփական գիտական աստիճանից։ Համապատասխան կարգի առկայության դեպքում սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից, այն դեպքում, որ հիմա իմ ուսումնասիրությունը տպագրվում է համաշխարհային ամսագրերում, իսկ բողոքողները գոնե մեկ անգամ այդ հարթակներում չեն հայտնվել»,- ընդգծեց Հայրապետյանը։
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց, որ իր գիտական աստիճանն իրեն որևէ օգուտ չի տվել։
«Ներկայացրել եմ ատենախոսություն, որը շատ-շատ ավելի լավն է եղել, քան բոլոր այն մարդկանց ատենախոսությունները, որոնք աստիճանաբար պետք է ենթարկվեն հետազոտության, որպեսզի այս ամենի մեջ գոնե չնչին տրամաբանություն լինի, չէ՞ որ ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում»,- շարունակեց Ռուբեն Հայրապետյանը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը