Պահանջում եմ` նախարարն ինձ հետ հանդիպի. բողոքի ակցիա ՊՆ-ի մոտ
Առաջին կարգի հաշմանդամ, նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանն այսօր` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա է անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց`պահանջելով իրեն բուժման ուղարկել արտերկիր:
Նախկին զինծառայողի բողոքի ակցիային են միացել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության անդամները:
«Հացադուլից հետո ոչ մի արձագանք չեղավ, հիմա պահանջս այն է, որ պարոն նախարարը գա, ինձ հետ հանդիպի, վերջնական հասկանանք՝ ինչ է լինելու իմ հարցը, ավելի շատ ժամանակ չտրամադրեմ իրենց խաբելու վրա, քանի որ առողջականս վատանում է»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունից խոստացել են ուղարկել Գերմանիա, սակայն խաբել են:
Նախկին պայմանագրային զինծառայողը նաեւ պնդում է, որ «Մուրացան» հոսպիտալում իրեն վիրահատելու ընթացքում օրգաններ են հեռացրել, ինչի մասին իրեն տեղյակ չեն պահել:
Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ Պաշտպանության նախարարի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանը խոստացել էր, որ երիտասարդի բուժման հարցը կլուծվի, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չէր ձեռնարկել:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության նախագահ Մանուել Մանուկյանն էլ ասաց, որ նման ակցիա այսօր չպիտի լիներ, քանի որ զինծառայողների բուժումը նախարարության խնդիրն է, եւ նախարարությունը պետք է իրականացնի իր գործառույթը. «Ամոթ է ուղղակի, որ մենք այսօր եկել, հասել ենք աստեղ, օգնություն ենք խնդրում»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը