Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

2019-ին մինչև հուլիս ամենաշատ պարգևավճար տվել է Շիրակի մարզպետարանը՝ 6,1 մլն դրամ. պարգևավճարների չափերը

Պարզելու համար, թե 2019 թվականի ընթացքում հուլիս ամիսը ներառյալ ՀՀ մարզպետարանների աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել, Tert.am-ը գրավոր հարցումներով դիմել է բոլոր տասը մարզպետարաններին:

Արագածոտնի մարզպետարանից Tert.am-ին տեղեկացրել են, որ մարզպետարանի՝ կառավարման ապարատի 2019 թ. առաջին կիսամյակի պարգևատրման բյուջեն կազմում է 32,5 մլն դրամ, որից աշխատակիցներին վճարվել է 14,1 մլն դրամ:

Իսկ ահա Արարատի մարզպետարանից նշել են, որ պարգևատրման վերաբերյալ տեղեկություններին կարող ենք ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքում՝ մարզպետի համապատասխան կարգադրություններով:

Պարգևավճարների մասին ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանագրում ասված է.

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Արարատի մարզպետարան «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի հուլիս ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետի տեղակալի օգնականին, մարզպետարանի վարչության պետերին և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»:

Փաստորեն, գումարի չափ նշված չէ:

Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրել են, որ մարզպետարանի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների երկրորդ և երրորդ ենթախմբերի ավագ և կրտսեր աշխատակիցներն առաջին կիսամյակին պարգևատրվել են 14 մլն դրամով գլխավոր քարտուղարի հրամանով: Մարզպետի կողմից տրված պարգևատրումների չափի մասին տեղեկատվություն չի տրամադրել նաև Արմավիրի մարզպետարանը՝ հղում անելով, որ կարող ենք ծանոթանալ մարզպետի որոշումներում: «Համաձայն հավելվածի որոշել եմ պարգևատրել հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին»,- ասված է մարզպետի որոշման մեջ:

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացրել են, որ մինչև 2019 թ. հուլիս ամիս պարգևավճարների համար մարզպետարանի աշխատակիցներին վճարվել է 41,7 մլն ՀՀ դրամ:

Մարզպետարանի տեղեկացրել են նաև, որ պարգևատրումների ընդհանուր բյուջեն 2019 թվականի համար կազմում է 113,5 մլն դրամ:

Լոռու մարզպետարանից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2019թ. պետական բյուջեով ՀՀ Լոռու մարզպետարանի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսված գումարներից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին տրվել է 18.4 մլն դրամ պարգևատրում:

«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են 37 մլն դրամ:

«Պարգևատրումները վճարվել են աշխատակիցներին ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և տրված հանձնարարակաների կատարման արդյունավետությունը: Վերը նշված գումարների մեջ ներառված են նաև հարկերը»,- նշված է մարզպետարանի պատասխանում:

Կոտայքի մարզպետարանից հայտնել են, որ պարգևատրումները վճարվել են 2019թ. ՀՀ պետական բյուջեով ՀՀ Կոտայքի մարզպետարանի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին և կազմել են 20,9 մլն դրամ:

Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ 2019 թվականի առաջին կիսամյակի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին վճարվել է 61 մլն դրամ պարգևատրում:

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմում է 142 մլն դրամ, որից` «Քաղաքացիական դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով – 41 մլն, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով `101 մլն դրամ»,- տեղեկացրել են մարզպետարանից:

Սյունիքի մարզպետարանից տեղեկացրել են, որ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները դրամական պարգևատրմամբ խրախուսվել են հունվար-մարտ ամիսների համար 21 մլն դրամ, ապրիլ ամսվա համար` 6,1 մլն դրամ, մայիս ամսվա համար` 7,2 մլն, հունիս ամսվա համար` 6,3 մլն դրամ: Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ պարգևատրումների համար 2019 թվականին նախատեսված տարեկան գումարը կազմում է 89 մլն դրամ:

Վայոց Ձորի մարզպետարանից էլ տեղեկացնում են, որ քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակիցների պարգևատրման ֆոնդը կազմել է 12 մլն դրամ, որը նախատեսված է մարզպետարանի 2019 թ. պահպանման ծախսերով և ամբողջությամբ վճարվել է աշխատակիցներին:

2019թ. 1-ին կիսամյակին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 26,7 մլն դրամ ամենամսյա աշխատավարձի հավելում, որը բաշխվել է մարզպետարանի աշխատակիցներին՝ կիսամյակային կատարողական արդյունքների հիման վրա:

Տավուշի մարզպետարանից էլ հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2019 թվականի հունվարից-հուլիս ընկած ժամանակահատվածում մարզպետարանի բոլոր աշխատակիցներն ստացել են պարգևատրում: Պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11, 9 մլնը՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով, իսկ 17 մլնը ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով: