Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Շուրջ 10 մլն դրամ դուրս կգրվի նախարարի ընկերոջ «կուրացիայի» համար

Այս օրերին Առողջապահության նախարարությունը հետաքրքիր նախաձեռնությամբ ստուգայցեր է կազմակերպել առողջապահական պետական հաստատություններ: Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով գույքագրվում են կառույցների՝ խնայողական ռեժիմին անցնելու հնարավորությունները. այլ կերպ ասած՝ էներգոաուդիտ է անցկացվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով էլեկտրաէներգիայից արևային էներգիայի սպառմանն անցնելու համար:

Նշենք, որ Էներգոաուդիտն էլեկտրաշինությունից արևային լույսի փոխարկման անցումային փուլում կիրառվող պարտադիր գործիք է, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ գնահատել արևային էներգիայով սնվելուն անցում կատարող կառույցի սպառման մակարդակի վրա ազդող բոլոր գործոնները, ըստ այդմ՝ խնայողության հնարավորությունները և համակարգի թերությունները, և վերջապես, կազմվում են էկոհամակարգի տեղադրման ողջ գործողությունների ֆինանսական ծախսերը՝ ըստ հիմնավորումների:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էկոհամակարգին անցնելու նախաձեռնության պիլոտային ծրագիրը նախարար Թորոսյանն իրականացրեց Աբովյանի Տուբերկուլյոզի ազգային կենտրոնում, և ահա շահեկանորեն բարձր արդյունք տված խնայողական ռեժիմը որոշվեց տարածել ու կիրառել նաև նախարարության ենթակայությամբ գործող մյուս բոլոր՝ 10 բժշկական հաստատությունների վրա:

Ոլորտի մասնագետների խոսքով՝ սա մի ձեռնարկ է, որը թեև ծախսատար է առաջին փուլում, բայց և հստակ հաշվարկներ կան, որ տեղադրվող համակարգի, պանելների ծախսը, ըստ էության, մի քանի տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ցուցանիշն է, և ներդրվող համակարգով, որպես կանոն, 5-6-րդ տարվանից սկսած՝ էլեկտրաեներգիայի սպառումը դառնում է անվճար:

Նշենք, որ էներգոաուդիտի անցկացումն իրականացվում է պետության հաշվին, բժշկական հաստատությունները, որպես ՊՈԱԿ-ներ, պիտի յուրաքանչյուրն իր գանձարանից առնվազն 1 միլիոն դրամ դուրս գրի, որպեսզի միջինացված թվով հավաքագրվող գումարը կոմպենսացնի բոլոր բուժհաստատությունների գույքագրման ծախսը:

Եվ նախարարի թույլատրած 1 մլն դրամ ծախսը, հիշեցնենք, տվյալ դեպքում այն սահմանն է, որից հետո ծախսն այլևս գնումների գործընթացով իրականացվող բյուրոկրատական քաշքշուկի է վերածվում:

Գաղափարը, անխոս, գովելի է, և բնական է, որ կխրախուսվի պետական միջոցները խնայելու նախարարի ձեռնարկումը, բայց արի ու տես՝ անգամ այս հրաշալի նախաձեռնությունը նախարարության աշխատակազմի ներսում սուր քննադատության է ենթարկվում: Հայտնի չէ, նույն ընդիմախոսները համարձակվո՞ւմ են արդյոք նախարարին հակադարձել դեմ առ դեմ, բայց մեզ հետ զրույցում անկաշկանդ փոխանցեցին իրենց տարակուսանքը:

Ուշագրավ է այն, որ շուկայում գործող արևային լույսի փոխարկումը էլեկտրականության, որպես կանոն, իրականացվում է տեղական ընկերությունների կողմից անվճար էներգոաուդիտի անցկացումով, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախարար Թորոսյանը որոշել նախարարության ենթակայությամբ գործող բոլոր 10 ԲԿ-ների համար գումար դուրս գրել՝ նախընտրելով վճարովի ծառայության տարբերակը:

Եվ իսկապես պաշտոնյայի մտահոգությունն ինչ-որ տեղ արդարացված է՝ ինչո՞ւ վճարել մի բանի համար 10 մլն դրամ, երբ, այսպես թե այնպես, գնումների գործընթացով ներդրվող արևային էներգիայի համակարգի համար կարելի էր շուկայում գործող ընդամենը մի քանի շահագրգիռ կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածության գալ էներգոաուդիտի հարցում՝ մանավանդ, որ այդ աշխատանքն հիմնականում անվճար է իրականացվում:

Թող ներվի ասել՝ նախարարի կասկածելի որոշումը լրիվ ընկալելի է դառնում մյուս տեղեկատվության ֆոնին առ այն, որ էներգոաուդիտի իրականացման աշխատանքների համակարգումն իրականում դրված է մեկ անձի՝ նախարարի մտերիմ ընկերոջ՝ Գևորգ Սիմոնյանի վրա:

Գևորգ Սիմոնյանը զբաղեցնում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնը, նա վերջերս է նշանակվել: Սա նշանակում է՝ առողջապահական համակարգի ներսում նախարարի համար չի գտնվել որևէ հուսալի պաշտոնյա, ում, թեկուզ ոչ իր գործառույթներից ելնելով՝ կարելի էր վստահել էներգոաուդիտի անցկացման աշխատանքների համակարգումը, փոխարենը՝ նախարարությունում փողային հարցերը կուրացիա է անում դրսից վստահորդ մեկը, որի առավելությունը, թերևս, նախարարի հետ մտերմիկ կապն է, ուրիշ ոչինչ:

Նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկատվությունը՝ նշելով, որ գործընթացի մեկնարկն արդեն տրված է, այս օրերին նախարարության ենթակա կառույցները՝ 2 ՊՈԱԿ և 8 ՓԲԸ, իրենց հաշվին և մինչև մեկ միլիոն դրամանոց պայմանագրեր կկնքեն վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հ/կ-ի հետ է էներգոաուդիտի համար, որից հետո արդեն կազմված նախահաշիվների համաձայն՝ մրցույթներ կանցկացվեն տվյալ բուժհաստատություններում արևային էներգիայի համակարգին անցնելու համար:

168.am