Նոր տարի. սկսվում է 4512 թվականը
Օգոստոսի 11-ը համարվում է Նավասարդի 1-ի հետ: Սկսվում է Նոր տարին՝ 4512 թվականը: Հենց 4512 տարի առաջ Հայկը սկիզվ դրեց Հայաստանի անկախ պետականությանը:
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։
Հնում Նոր տարվա մուտքը նշվել է մեկ շաբաթ:
Բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ եւ ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում եւ ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա անում ենք այդ ամենը հունվարի 1-ին:
Կար նաեւ տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, իսկ կեսգիշերին այնտեղ երեխաների համար հրաշքով համեղ քաղցրվենիքներ էին հայտնվում:
Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաեւ Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։
Բնականաբար, Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում եւ Աշտիշատում՝ երկրի հոգեւոր կենտրոններում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։
Հին հայերի մոտ ջրի եւ գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաեւ այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը:
Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում արքան իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաեւ բանակը։
Պատմում են, որ մինչեւ հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի եւ բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը արքայինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Ի դեպ, հնում Բագրեւանդը, այդ թվում նաեւ Բագավանը ծառազարդ են եղել, որը հետագայում վերացավ։
Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաեւ մրցումներ, ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։
Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաեւ Արտաշես Ա թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով՝
Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը եւ եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում եւ թմբուկ զարկում...
Ինչպես օրենքն էր թագավորների:
Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։ Գուցե պատահական չէ, որ հիմա Համահայկական խաղերը միշտ համընկնում է Նավասարդի հետ:
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ