Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին:
Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ֆրիդրիխ Սողոյանի ստեղծած կերպարներն ու պատկերներն են՝ իրենց ուրույն ասելիքով:
Եվ այդ ամենի ակունքում Հայաստանն է ու հատկապես Սողոյանի ծննդավայր Գյումրին, որոնց արվեստագետը հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը:
Ֆրիդրիխ Սողոյանը նաև կենդանի կապող օղակ էր Հայաստանի և այն երկրների ու ժողովուրդների միջև, որտեղ իր երկար և բեղուն կյանքի ընթացքում նա ապրել ու ստեղծագործել էր:
Ցավակցում եմ Ֆրիդրիխ Սողոյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը